Փոքրիկ աղջիկների հիգիենան և խնամքը

Փոքրիկ աղջիկների հիգիենան և խնամքը

Աղջկա դաստիարակության հարցում ծնողների խնդիրներից մեկն էլ անձնական հիգիենայի կանոններին ծանոթացնելն է: Մաքրասիրությունը բնածին հատկանիշ չէ, այն պետք է սերմանել դեռևս փոքր տարիքից:

Հիգիենայի մասին խոսակցությունը խելամիտ կլինի սկսել երեխային լողացնելու ընթացքում: Եթե այդ ընթացքում մայրը լռում է և ձգտում անտեսել երեխայի հարցերը կամ խուսափում վերջիններից, ապա հիգիենայի պահպանման դաստիարակչական նշանակությունը կորչում է:

Հիգիենայի կանոնները շատ պարզ են․

  • Պետք է ունենալ սեփական սպունգը, ցանկալի է նաև օճառը:
  • Պետք է պահել առնվազն երեք նշանակության սրբիչ՝ դեմքի, սեռական օրգանների հատվածի և ոտքերի:
  • Պետք է յուրաքանչյուր անգամ զուգարան գնալուց հետո, այսինքն՝ յուրաքանչյուր միզարձակումից և դեֆեկացիայից հետո, լվանալ սեռական օրգանների հատվածը՝ ջրի շիթը ձեռքով առջևից հետ ուղղելով:
  • Պետք է նախքան վաննայում լոգանք ընդունելը ոտքերը լվանալ այլ տաշտակում:
  • Պետք է պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության, առանց օճառի լվանալ շեքի և ազդրերի հատվածի մաշկային ծալքերը:
  • Պետք է կրել բնական (բամբակյա) գործվածքից կարված ներքնազգեստ (հատկապես շեքի մաշկին անմիջականորեն կպչող հատվածում):

Մինչև 5 տարին լրանալն այս կանոնները պահպանում է մայրը, իսկ հետո հարկավոր է սովորեցնել երեխային՝ պարբերաբար վերահսկելով, որ նա ճիշտ կատարի ամեն բան:

Երեխայի արտաքին սեռական օրգաններն անհրաժեշտ է լվանալ օրվա մեջ առնվազն երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Նախընտրելի չէ ամեն օր օճառ օգտագործել, անգամ եթե այն ամենաորակյալներից է, բավարար է լվանալ միայն ջրով՝ օճառն օգտագործելով շաբաթական մեկ անգամ: Հարկավոր է լվանալ միայն շեքի հատվածը, իսկ սեռական ճեղքը՝ հեշտոցային հատվածը, պետք չէ լվանալ օճառով կամ տրորել:

Անհրաժեշտության դեպքում, եթե ցանավորում է նկատվում, անհրաժեշտ է լոգանքից հետո տվյալ հատվածը մշակել կամ մանկական ցանափոշիով, կրախմալից պատրաստված փոշիով, բուսական յուղով, մանկական քսուքով և այլն:

Ներքնաշորը պետք է փոխել ամեն օր, անհրաժեշտության դեպքում՝ օրվա մեջ մի քանի անգամ: Այն պետք է լինի բամբակից, վուշից կամ էլ ցելյուլոզայի մանրաթելային գործվածքից: Չպետք է լինի կոպիտ կարերով:

Պետք է հաշվի առնել ևս մեկ առանձնահատկություն: Խաղալիս փոքրիկ աղջիկները հաճախ նստում են գետնին՝ լայն բաց արած ոտքերով, այդ դեպքում հատակի, գորգի կամ խաղահրապարակի աղտոտ մասնիկները կարող են ներթափանցել ոչ միայն սեռական օրգանների հատվածի, այլև հեշտոցի մեջ: Այդ պատճառով էլ տաբատը պետք է մի փոքր լայն լինի։ Երեխան չպետք է որևէ անհանգստություն զգա խաղալիս, քայլելիս կամ նստելիս:

Սպիտակեղենը պետք է լվանալ հատուկ մանկական օճառով կամ հատուկ մաքրող միջոցով: Չի կարելի սպիտակեցնող նյութ օգտագործել: Լվանալուց հետո հարկավոր է արդուկել մի քանի անգամ:

Եթե 2-3 տարեկանում երեխան ցանկանում է ինքնուրույն գնալ զուգարան, կարելի է թույլ տալ աստիճանաբար՝ հետևելով, որ նա ճիշտ նստի: Եթե հետույքը կախ է ընկնում զուգարանակոնքի մեջ, ապա միզելիս հնարավոր է, որ մեզը հոսի հեշտոցի մեջ, ինչը միգուցե բորբոքման պատճառ դառնա: Մի հանգամանք ևս՝ եթե չմաքրվեն մեզի մնացորդները, ապա մեզի աղերի բյուրեղները կգրգռեն լորձաթաղանթը և կհանգեցնեն փոքր սեռական շուրթերի սերտաճման:

views 67730
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը