Հագուստը հղիության ընթացքում. առաջին եռամսյակ

Հագուստը հղիության ընթացքում. առաջին եռամսյակ

Հագուստը հղիության ընթացքում. առաջին եռամսյակ

Հղիությունը բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Այդ շրջանում կնոջ մոտ տեղի են ունենում զարմանալի փոփոխություններ. փոխվում է նրա արտաքինը, մեծանում է որովայնը, հաստանում են ուսերը, դեմքը, լցվում են ոտքերը, ձեռքերը, սակայն դա բացարձակ չի նշանակում, որ հղի կինը կորցնում է իր հմայքը:

Կարևոր է, որ հղի կինը կրի այնպիսի հագուստ, որը հարմար կլինի ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ երեխայի համար: Հագուստն այնպիսին պետք է լինի, որ շեղի ուշադրությունը մեծ որովայնից դեպի դեմքը, ինչը շատ հղիների մոտ գեղեցկացած է և թարմացած: Հղիի հագուստի համար անհրաժեշտ են բնական կտորներ, ուշադրություն գրավող օձիքներ, աքսեսուարներ և այլն:

Իհարկե յուրաքանչյուր կին անհատականություն է, և հագուստի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել սեփական կառուցվածքի առանձնահատկությունները: Իսկ հղիության յուրաքանչյուր եռամսկայում կնոջ մարմինն ունի իր առանձնահատկությունները: Հղիության առաջին եռամսյակ Առաջին անգամ հղիացած կնոջ մարմինը տարբերվում է կրկնահղի կնոջ մարմնից․ ծննդաբերած կնոջ որովայնը առավել նկատելի է, քանի որ որովայնի մկանները կորցնում են էլաստիկությունը և չեն թաքցնում մեծացող արգանդը: Այդ պատճառով արդեն ծննդաբերած կանայք առաջին եռամսյակում կարող են կրել ազատ, առանց գոտու հագուստ: Այն դեպքում, երբ առաջնահղիները, առանց մարմնի տեսանելի փոփոխությունների (միայն կուրծքն է մեծանում), կարող են կրել իրենց սովորական հագուստը` զգեստներ (նույնիսկ գոտիով, կիսաշրջազգեստներ, ժակետներ, կիսատաբատներ, շապիկներ և այլն): Իհարկե անհարմար կլինի կրել ընդգծող ջինսեր, քանի որ օրվա վերջում հոգնածությունը իրեն կզգացնի, և ցանկություն կառաջանա ազատելու որովայնը: Կարելի է հագնել տաբատ, սակայն ազատ, երկար բլուզով: Բլուզները կարող են լինել տարբեր կտորներից, տարբեր գույներով և նախշերով:

Կոշիկը նույնպես հղիության առաջին շրջանում պետք է լինի կաշվից, հարմար, ոտքերը չսեղմող և առանց կրունկի: Աքսեսուարներ Հղի կնոջ հագուստում աքսեսուարներին շատ կարևոր դեր է հատկացվում: Հաճախ դրանք դառնում են շեղող, կոստյումին տալիս են փոփոխական տեսք, և մեծ ծախսեր չեն պահանջում:

Յուրաքանչյուր կին ունի մի քանի բարակ շարֆեր, վզնոցներ, ուլունքներ կամ այլ զարդեր: Շատ օրիգինալ է միագույն մուգ հագուստի հետ ծավալուն ապարանջաններ կրելը:
 
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

 
 
 
 

 
 

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…