Լազերային էպիլյացիյա բիկինիի հատվածում

28.11.20192130

Բիկինիի հատվածում էպիլյացիյան այսօր ամենապահանջվածն է համարվում։ Այսօր այդ մեթոդին են դիմում ոչ միայն աղջիկները, այլև տղամարդիկ։ Չնայած եղած բազմաթիվ մեթոդներին՝ ամենատարածվածը սափրումն է, որը սակայն բոլորովին արդյունավետ չէ մազերի աճի դադարի տեսանկյունից։

Ոսկի միջոցով էպիլյացիան բավականին ցավոտ է, քանի որ այդ հատվածում մաշկը բարակ է, իսկ մազերը՝ հաստ և խորը մազարմատներով։

Նախապատրաստում

Պրոցեդուրան առավելագույնս արդյունավետ և անցավ դարձնելու համար, անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն․

  • Պրոցեդուրայից առաջ 2 շաբաթ չի կարելի արևային լոգանք ընդունել կամ այցելել սոլյարի, արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելիս անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան միջոց SPF 30+։
  • Պրոցեդուրայից առաջ 2 շաբաթ հրաժարվեք մազահեռացման բորոլ տեսակներից, որոնք հեռացնում են մազն արմատից, քանի որ դրանք վնասում են մազի ֆոլիկուլը, իսկ մազարմատի բացակայությունը նվազեցնում է պրոցեդուրայի արդյունավետությունը։
  • Պրոցեդուրայից առաջ սափրեք մազերը տվյալ հատվածում․ մազի երկարությունը չպետք է գերազանցի 1-2 մմ-ը։

Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է մաշկը թողնել հանգիստ, 2 շաբաթվա ընթացքում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև 3 օր խուսափել լողավազանից, սաունայից, տաք լոգանքներից և այլն։ Ըստ որում, լազերային էպիլյացիյայի շրջանում մազերը կարելի է միայն սափրել։

Ինչպե՞ս է ազդում լազերը

Մազահեռացման այս տեսակը հիմնված է մազի ֆոլիկուլի վրա կարճ լուսային ալիքների ազդեցության վրա։ Թափանցելով մաշկի մեջ 2-3 մմ խորությամբ՝ այդ ալիքները ազդում են միայն մազարմատների վրա և չեն տարածվում։

Լազերային էպիլյացիյա խորհուրդ է տրվում եթե ձեզ մոտ մազերն աճում են արագ և խիտ, իսկ դեպիլիացիայի պրոցեդուրաները ձեզ մետ ցավային զգացողություններ կամ մաշկի գրգռվածություն են առաջացնում։

Այն խորհուրդ չի տրվում հղիներին, փսորիազ, վարիկոզ խնդիրներ ունեցողներին (2+ աստիճան), տվյալ հատվածում մաշկի վրա ի ծնե մազոտ նշան ունեցողներին, խալերի մեծաքանակություն ունեցողներին, լեյկոզ, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև որոշ վիրուսային հիվանդությունների դեպքում: