Սուր վագինիտ

13.11.20191375

Սուր վագինիտը հեշտոցի սուր բորբոքումն է։ Այն կարող է լինել տարբեր բնույթի՝ ինֆեկցիոն ծագման, մանրէներից, վարակներով ու սնկերով հարուցված, և ոչ ինֆեկցիոն՝ որպես ալերգիկ ռեակցիայի կամ այրվածքի արդյունք։

Ախտանշանները

Սուր վագինիտի ախտանշանները դրսևորովում են հետևյալ կերպ՝

  • փոխվում է հեշտոցային արտադրության բնույթը՝հոտ, գույն, քանակ և այլն, 
  • քոր է ի հայտ գալիս, այտուցվածություն, գրգռվածություն, ճնշման զգացում, 
  • հեշտոցի ջերմաստիճանի բարձրացում է դիտվում, 
  • միզելիս և սիրով զբաղվելիս ցավ է զգացվում։ 

Կախված վագինիտի տեսակից (տրիխոմոնադային, գոնորեային, կանդիդոզային, գարդներելլեզային և այլն)՝ կարող է նաև թարախային, փրփրանման, կաթնաշոռանման կամ սպիտակադեղնավուն արտադրություն դիտվել։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգիական զննման և անհրաժեշտ հետազոտությունների (հեշտոցից և միզուկից վերցված քսուքի հետազոտություն) արդյունքների հիման վրա։

Բուժումը

Բուժման մեթոդն ու տակտիկան որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով հարուցչի տեսակը։

Կանխարգելումը

Սուր վագինիտի կանխարգելման հիմնական կանոններն են՝

  • պահպանել սեռական օրգանների հիգիենան, 
  • չօգտագործել անձնական հիգիենայի հոտավետ միջոցներ (միջադիրներ, տամպոններ, թաց անձեռոցիկներ և այլն), 
  • սեռական հարաբերության ընթացքում օգտագործել պահպանակ, 
  • կրել բնական կտորից կարված ներքնաշորեր, 
  • հաճախ ուտել կաթնաթթվային մթերքներ, միրգ, բանջարեղեն, պակասեցնել քաղցրվենիքի և ալկոհոլի քանակը, քանի որ սննդի հավասարակշռված օրաբաժինը նույնպես շատ կարևոր է։