Երիկամային անբավարարությունը հղիության ընթացքում

15.10.20191396

Հղիությունը չի խորացնում երիկամների ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը։ Այդպես լինում է միայն անկառավարելի հիպերտենզիայի դեպքում։ Այնուամենայնիվ, նախքան հղիությունը գոյություն ունեցող երիկամային զգալի անբավարարությունը սովորաբար թույլ չի տալիս, որ հղիությունը հասնի մինչև ծննդաբերություն։

Մոր երիկամային անբավարարությունը կարող է հանգեցնել՝

  • ներարգանդային զարգացման հապաղման,
  • մեռելածնության։ 

Երիկամների փոխպատվաստումից հետո առանց բարդությունների հղիությունը հնարավոր է, եթե՝

  • փոխպատվաստումը կատարվել է >2 տարի առաջ, 
  • երիկամները լավ են աշխատում, 
  • չեն եղել մերժման էպիզոդներ։ 

Հղիության ընթացքում երիկամային անբավարարության բուժումը նեֆրոլոգի մանրակրկիտ խորհրդատվություն է պահանջում։ Ծանր անբավարարության դեպքերում 28-րդ շաբաթից հետո հոսպիտալիզացիա է կատարվում անկողնային ռեժիմն ապահովելու և պտղի վիճակը վերահսկելու համար։

Սովորաբար ժամանակից շուտ ծննդալուծում է ցուցվում, քանի որ պրեէկլամպսիա, արգանդընկերքային անբավարարություն, պտղի աճի հապաղում է զարգանում։ Պտղի թոքերի հասունությունը հասկանալու և ծննդալուծման ժամկետը որոշելու նպատակով ամնիոցենտեզ է կատարվում։

Հաճախ ծննդալուծումն իրականացվում է կեսարյան հատման միջոցով, սակայն հնարավոր է ծննդաբերել նաև բնական եղանակով, եթե արգանդի պարանոցը հասուն է և ակնհայտ խոչընդոտներ չկան։

Հիմնական դրույթներ

Նախքան հղիությունը երիկամային անբավարարություն ունենալու դեպքում սովորաբար հղիությունը չի պահպանվում։ Երիկամային անբավարարություն ունեցող հղի կանանց դեպքում զարկերակային ճնշումը և մարմնի զանգվածը չափում են երկու շաբաթը մեկ, մնացորդային ազոտի, կրեատինինի և կլիրենս կրեատինինի մակարդակը չափում են ավելի հաճախ։

Դիալիզի թերապիայի ոլորտում գիտության ձեռքբերումները երկարացրել են սահմանային փուլի երիկամային անբավարարություն ունեցող բուժառուների կյանքի տևողությունը, բարձրացրել են ֆերտիլությունը, սակայն բարդությունների առաջացման հաճախականությունը միևնույնն է բարձր է մնում։