Վաղ կլիմաքս

Վաղ կլիմաքս

Օրգանիզմի վերակառուցումն ու դրա նախապատրաստումը կլիմաքսին սկսվում է հորմոնային ֆոնի փոփոխություններից։ Վաղ կլիմաքսի ախտանշանների առաջացումը 30-40 տարեկանում պայմանավորված է սեռական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի արտադրության նվազմամբ։

Կլիմաքսի սկսվելուց հետո որոշ ժամանակ (1-2 տարի) ձվարաններում առանձին ֆոլիկուլներ են հասունանում, սակայն դրանց քանակն աննշան է լինում և դոմինանտ ֆոլիկուլ չի դիտվում։ Համարվում է, որ կլիմաքսի սկզբից դեռևս տարիներ առաջ էստրադիոլի և պրոգեստերոնի մակարդակի նվազումը դառնում է անօվուլյատոր ցիկլերի պատճառ։

Պատճառները

Առանձնացվում են վաղաժամ կլիմաքսի հետևյալ պատճառները։

  • Ժառանգականություն։
  • Արագ զարգացում։ Վաղ սեռահասունացումը (8-10 տարեկանում) կարող է հանգեցնել ձվարանների անժամանակ հյուծման։ 
  • Ձվարանների հեռացում։ 
  • Օրգանիզմի ընդհանուր հյուծում՝ սթրեսների, վատ սնուցման և քաղցի պատճառով։ 
  • Քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա։ 
  • Ծխախոտի օգտագործում (օրական մինչև 1 տուփ)։ 

Ախտանշանները

Ջերմային առհոսք։ Կինը հանկարծակի շոգում է, մարմնի, պարանոցի և ձեռքերի մաշկը կարմրում է, սրտխփոցն արագանում է, հնարավոր է, որ սրտխառնոց և գլխապտույտ առաջանա։ Այնուհետև մաշկի վրա սառը քրտինքի կաթիլներ են ի հայտ գալիս։ Նոպան տևում է մի քանի րոպե և ինքնուրույն անցնում։

Տախիկարդիա, հիպերտոնիա կամ հիպոտոնիա, զարկերակային ճնշման անկանոնություն։

Հուզական անկայունություն։ Դյուրագրգռությունը, լացկանությունը և բարձր տագնապայնությունը վաղ կլիմաքսի տիպիկ ախտանշաններն են 30-40 տարեկանում։

Սեռական ցանկության նվազում, որը պայմանավորված է լինում էստրոգենների քանակի նվազմամբ։

Անմիզապահություն, որը կրկին պայմանավորված է լինում էստրոգենների նվազմամբ և դրա արդյունքում միզուղիների կրած փոփոխությամբ։

Հեշտոցի չորություն, ցավ սեռական ակտի ժամանակ։

Մազերի, եղունգների ու մաշկի վիճակի փոփոխություններ։

Հնարավոր այլ ախտանշաններից են՝ նյութափոխանակության խանգարում, օստեոպորոզ, աուտոիմուն հիվանդություններ, Ալցհեյմերի հիվանդություն և այլն։

Բուժումը

Չնայած որ կլիմակտերիկ փոփոխությունների մեծ մասն ատրոֆիկ բնույթ է կրում, հորմոնային բուժման պայմաններում հնարավոր է երկարատև ժամանակով հետաձգել դրսևորումները։ Շատ կարևոր է շուտ նկատել վաղաժամ կլիմաքսի ախտանշանները և դիմել բժշկի։ Հաճախ մենոպաուզայի տհաճ դրսևորումները վերացնելու նպատակով փոխարինող հորմոնային թերապիա է նշանակվում։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում