Ճի՞շտ է, որ հղիության ընթացքում չի կարելի սեռական հարաբերություն ունենալ

25.02.20143246

Երբեմն զույգը, պարզելով, որ երեխայի է սպասում, դադարեցնում է սեռական կյանքը՝ մտավախություն ունենալով սեռական ակտի ժամանակ վնասել պտղին: Արդյո՞ք ճիշտ է, որ հղիության ընթացքում չի կարելի սեռական հարաբերություն ունենալ:

Իրականում

Սխալ ենթադրություն է: Եթե հղիությունը բարդացնող որևէ գործոն կամ հակացուցում (օրինակ՝ արգանդի տոնուսի բարձրացում կամ այլ վտանգ) չկա, ապա կարելի է ապրել սեռական կյանքով, սակայն խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ հղիության առաջին և վերջին երկու ամիսների ընթացքում: