Հետծննդաբերական էնդոմետրիտ

Հետծննդաբերական էնդոմետրիտ

Հետծննդաբերական էնդոմետրիտը կարող է առաջանալ տարած խորիոամնիոնիտից հետո կամ ծննդաբերությունից հետո արգանդի լորձաթաղանթի վարակումից, հատկապես՝ վիրահատական (կեսարյան հատում, մանկաբարձական աքցանների կիրառում, վակուում-էքստրակցիա, արգանդի հետազոտում ձեռքով և այլն)։ Վարակումն իր հերթին բորբոքում է առաջացնում՝ միոմետրիումում հանգեցնելով լեյկոցիտար ինֆիլտրացիայի։

Էնդոմետրիտի դեպքում լորձաթաղանթն այտուցված է՝ լի թույլ արնահոսող մազանոթներով։ Երկարատև պրոցեսի դեպքում թարախային գոյացություն է առաջանում։ Կեսարյան հատումից հետո էնդոմետրիտի զարգացման դեպքում փոփոխությունները կատարվում են հիմնականում արգանդի վրա կատարված կտրվածքի շրջանում, ինչը նպաստում է վերքի մասնակի կամ ամբողջական բացվելուն։ Էնդոմետրիտի կլինիկական ընթացքը կախված է բորբոքային ախտահարման խորությունից, միկրոֆլորայի տիպից և իմունիտետի վիճակից։

Կլինիկական պատկերը և ախտորոշումը

Էնդոմտրիտի թույլ ձևը հաճախ դրսևորվում է ծննդաբերությունից հետո 5-12-րդ օրը։ Հիվանդությունն սկսվում է մարմնի ջերմաստիճանի սուր բարձրացմամբ (38 աստիճան C և ավել)։ Ընդհանուր վիճակն էականորեն չի խանգարվում։ Արյան հետազոտության արդյունքում դիտվում է չափավոր լեյկոցիտոզ՝ մինչև 12∙109/լ, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում մինչև 30-35 մմ/ժամ։ Հիմնական ախտանշանն արգանդի կծկման (կրճատման) նվազումն է և արյունային արտադրությունը։

Ծանր էնդոմետրիտն սկսում է ծննդաբերության 2-3-րդ օրը։ Ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38.5-39°С, ընդհանուր վիճակը վատանում է, ի հայտ է գալիս գլխացավ․ թուլություն, ախորժակի վատացում։ Զննման դեպքում դիտվում է գունատություն, լեզուն պատված է լինում սպիտակ փառով։ Անոթազարկը գերազանցում է րոպեում 100-110 անգամը, որովայնը փափուկ է, արգանդը սովորականից մեծ է, շոշափելիս՝ ցավոտ։ Արյան հետազոտությունը վկայում է արտահայտված լեյկոցիտոզի մասին:

Էնդոմետրիտի ուլտրաձայնային չափանիշներն են՝ արգանդի ծավալի մեծացում, միոմետրիումի հիպոէխոգենություն, լոխիոմետրա, որի դեպքում խոռոչը լայնացած է լինում, լի ոչ էխոգեն պարունակությամբ և այլն։

Կեսարյան հատման վիրահատությունից հետո առաջացած էնդոմետրիտի դեպքում կարևոր նշանակություն ունի հետվիրահատական վերքի վիճակը։ Վերքի բորբոքային փոփոխությունների ուլտրաձայնային նշաններն են՝ թույլ հիպերէխոգեն գոյացություններ (գազերի կուտակում), կարերի շրջանում էխոգենության տեղային նվազում, կարերի դեֆեկտ (կարերը տեղ-տեղ հեռանում են միմյանցից) և այլն։

Բուժումն առաջին հերթին ուղղված է արգանդի խոռոչում պաթոլոգիկ հյուսվածքների հեռացմանը։ Այդ նպատակով կատարվում է արգանդի խոռոչի լվացում։ Նշանակվում են ուտեոտոնիկներ և հակաբիոտիկներ, իսկ դեզինտոքսիկացիայի նպատակով անցկացնում են ինֆուզիոն թերապիա։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար