Խորիոնբիոպսիա (թավկենու բիոպսիա)

Խորիոնբիոպսիա (թավկենու բիոպսիա)

Խորիոնբիոպսիան ինվազիվ միջամտություն է, որի շնորհիվ խորիոնի թավիկներ են վերցվում պտղի բնածին և ժառանգական հիվանդությունները հայտնաբերելու նպատակով։ Ըստ խորիոնին հասնելու տեխնիկայի՝ լինում է տրանսաբդոմինալ և տրանսցերվիկալ, ըստ կատարման տեխնիկայի՝ մեկ ասեղով, երկու ասեղով։

Ցուցումներ

  • Հղի կնոջ տարիքը 35 է և բարձր։ 
  • Ընտանիքում (կամ նախորդ հղիությունների ընթացքում) Դաունի համախտանիշ կամ քրոմոսոմային այլ հիվանդություններ ունեցող երեխայի առկայություն։ 
  • Ընտանիքում զարգացման բնածին արատներ ունեցող երեխայի առկայություն։ 
  • Ծնողների կարիոտիպի (քրոմոսոմների հավաքակազմ) անոմալիաներ։ 
  • Պտղի քրոմոսոմային հիվանդությունների կենսաքիմիական և/կամ ուլտրաձայնային մարկերների կամ զարգացման բնածին արատների առկայություն և այլն։

Հարաբերական հակացուցումներ

  • Բորբոքային սուր պրոցես կամ բորբոքային քրոնիկական պրոցեսի սրացում։ 
  • Սպառնացող կամ սկսվող վիժման կլինիկական և/կամ ուլտրաձայնային նշանների առկայություն։

Նախապատրաստում հետազոտությանը

Խորիոնբիոպսիան կատարվում է հղիության 10-12-րդ շաբաթում։ Նախքան խորիոնբիոպսիաննպատակով կատարվում է ՈւՁՀ հղիության ժամկետի, պտղի սրտխփոցի, թավկենու՝ խորիոնի տեղակայման, ցերվիկալ ուղու երկարության, արգանդի տոնուսի վիճակի հստակեցման նպատակով։ Միջամտությունը հիմնականում կատարվում է առանց ցավազրկման։

Բարդությունները

Հնարավոր է, որ սեռական ուղիներում արյունային արտադրություն դիտվի տրանսցերվիկալ խորիոնբիոպսիայից հետո։ Հիմնականում այդ արտադրությունն ինքնուրույն է դադարում՝ չազդելով հղիության ելքի վրա։ Պատահում է, որ բիոպսիայից հետո ռետրոխորիալ հեմատոմա է առաջանում, որը սովորաբար ներծծվում է մինչև հղիության 16-րդ շաբաթը։ Տրանսաբդոմինալ եղանակի դեպքում հազվադեպ է արյունային արտադրություն առաջանում։ Հազվադեպ են հանդիպում նաև ինֆեկցիոն բարդությունները, վաղաժամ ծննդաբերությունը և վիժումը։

views 12170
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում