Դյուֆաստոնը հղիության պլանավորման ընթացքում

Դյուֆաստոնը հղիության պլանավորման ընթացքում

Անպտղության պատճառները բազմազան են, օրինակ՝ հորմոնային խանգարումները, մասնավորապես պրոգեստերոն հորմոնի ցածր մակարդակը: Այս իրավիճակն այժմ բուժվում է դյուֆաստոն դեղամիջոցի օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է էնդոգեն պրոգեստերոնի արհեստական անալոգ: Այդ պատճառով էլ այն շատ հաճախ է կիրառվում գինեկոլոգիայում և ունի բարձր արդյունավետություն:

Հասկանալու համար, թե ինչպես է գործում այս դեղամիջոցն օրգանիզմում, անհրաժեշտ է հասկանալ պրոգեստերոնի ֆունկցիան: Այս հորմոնն արտադրվում է ձվազատումից հետո ձվարանի դեղին մարմնում և կարգավորում է դաշտանաին ցիկլի երկրորդ փուլը:

Պրոգեստերոնի ազդեցությամբ փոփոխվում է արգանդի լորձաթաղանթը, լորձի բաղադրությունը, և արգանդը նախապատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի սերմնավորմանը: Այս գործընթացները խանգարվում են, երբ հորմոնի մակարդակը ցածր է, և ձվաբջիջը չի կարողանում ամրանալ արգանդի լորձաթաղանթին: Այս դեպքում խոսում են լյութեինային անբավարարությամբ պայմանավորված անպտղության մասին:

Պրոգեստերոնի անբավարարությունը որոշվում է արյան անալիզի միջոցով, որը հանձնում են դաշտանային ցիկլի երկրորդ կեսին: Հորմոնի անբավարարությունը հաջողությամբ բուժվում է դյուֆաստոնի միջոցով, ինչը շատ կանանց վերադարձնում է առողջ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորությունը:

Դեղամիջոցը նշանակում են ձվազատումից անմիջապես հետո՝ մինչև հաջորդ դաշտանի սկսվելը: Դեղաչափը որոշում է գինեկոլոգը՝ հաշվի առնելով կնոջ անալիզների արդյունքները և ուղեկցվող հիվանդությունները: Այս դեղամիջոցով ինքնուրույն բուժում սկսելը խստիվ արգելվում է, քանի որ կարող է հանգեցնե լհորմոնային խանգարումների և լուրջ հետևանքների:

Բուժումը սովորաբար տևում է 6 ամիս: Դյուֆաստոնի ընդունումը կտրուկ չեն դադարեցնում: Բուժող բժիշկը կազմում է համապատասխան սխեմա:

Դյուֆաստոնը ժամանաակից դեղամիջոց է և զուրկ է կողմնակի հորմոնային ազդեցություններից: Այն չի ազդում նյութափոխանակության վրա, հետևաբար չունի գիրացնող հատկություն, ինչից շատերը վախենում են: Այն սովորաբար լավ է ընդունվում օրգանիզմի կողմից: Բայց հնարավոր է դրա ընդունման շրջանում առաջանա թուլություն, գլխացավ, որովայնի ցավեր, հազվադեպ՝ մաշկային ցան, վերջույթների այտուցներ: Այդ դեպքերում հարկավոր է դիմել բժշկի:

Շատ կանայք, հղիանալուց հետո դադարեցնում են դյուֆաստոնի ընդունումը՝ կարծելով, որ այն վնասում է պտղին: Սակայն այդպես վարվելը խիստ վտանգավոր է և գուցե հանգեցնի վիժման: Դա պայմանավորված է նրանով, որ պրոգեստերոնը հղիության հորմոն է, այն կարևոր է ընկերքի ճիշտ ձևավորման համար, այդ պատճառով դյուֆաստոնի ընդունման կտրուկ դադարեցումից հետո արգանդի լորձաթաղանթը չի կարողանում ապահովել ձվաբջջին անհրաժեշտ սննդանյութերով և հղիությունն ընդհատվում է:

Ապացուցված է, որ դյուֆաստոնը բացասական ազդեցություն չի ունենում պտղի վրա, և բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ այն շարունակում են կիրառել հղիության ընթացքում ևս:

views 222825
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում