Անվանացանկ Ա

Անվանացանկ Ա

  • Ագապի- սեր (եբր․) 
  • Ագնես- մաքուր, սուրբ, համեստ (հուն․) 
  • Ադա- Ադելինա անվան կրճատ ձևն է, ազնվազարմ օրիորդ (ռուս․, հին գերմ․ adel բառից) 
  • Ադելաիդա- տարածվել է եվրոպական գրականության միջոցով
  • Ադելինա- ազնվազարմ օրիորդ (ռուս․, հին գերմ․ adel բառից) 
  • Աթինե- հունալատինական անուն 
  • Աիդա - տարածել է իտալացի կոմպոզիտոր Ջ․Վերդիի համանուն օպերայի շնորհիվ 20-րդ դարի քսանական թվականներից
  • Ալինա- անմատչելի, անորսալի (ռուս․) 
  • Ալիս- ֆրանս․ Alice անունից 
  • Ալմա- խնձոր (թուրք․) 
  • Ալվարդ- հայերեն վարդ և ալ՝ կարմիր, բառերից
  • Ալվինա- շիկահեր, սպիտակադեմ (ռուս․) 
  • Ակներ- թանկարժեք քարեր (հայ․) 
  • Աղավնի- հայերեն աղավնի թռչնի անունից
  • Ամալյա - տարածվել է եվրոպական գրականության միջոցով, Շիլլերի «Ավազակները» ողբերգության հերոսուհու անունն է
  • Անա- մայր (թուրք․) 
  • Անահիտ- անպիղծ, անարատ, անապական (հայ․) 
  • Անամարիա- հնդկահայ անուն 
  • Անաստասիա- հարուցյալ (հուն․) 
  • Անգինե- գին չունեցող, շատ թանկարժեք (հայ․) 
  • Անժելա- հրեշտակ (ֆրանս․) 
  • Անի- հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից
  • Աննա- շնորհալի, ողորմած (եբր․) 
  • Անուշ- քաղցր (հայ․) 
  • Աստղիկ- աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է, գալիս է Աստղիկ աստվասուհու անունից (հայ․)
  • Արաքսյա- Արաքս գետի անունից 
  • Արմինե - կազմվել է Արմեն անունից 
  • Արտեմիս- կատարյալ, անխախտ (հուն․) 
  • Արուս- հարս (արաբ․) 
  • Արուսյակ- Արուսյակ մոլորակի անունից (հայ․) 
  • Արփենիկ- արեգակ (հայ․) 
  • Արփինե- արեգակ (հայ․) 
  • Արևիկ- հայերեն արև բառից՝ -իկ փաղաքշական ածանցով, ստեղծվել է 13-րդ դարում
  • Արևշատ- նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ «կյանք» իմաստով) և շատ բառերից, նշանակում է «երկարակյաց, «երկարատև»

 

Աղբյուրը՝ Հայոց անձնանունների բառարան, Հր․Աճառյան․ Եր․1942-1962 // Գիտելիքների շտեմարան, Ա․ Փա

Հարգելի՛ ընթերցող, եթե կա անուն, որը չգտաք այս ցանկում և գիտեք նաև ստուգաբանությունը, խնդրում ենք գրել այն որպես մեկնաբանություն։

views 430711
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում