Խելացի հեռախոսներն ընդդեմ ողնաշարի

Խելացի հեռախոսներն ընդդեմ ողնաշարի

Ժամեր շարունակ նստելով պլանշետի կամ հեռախոսի էկրանի առաջ խոնարհված՝ բոլորովին մոռանում ենք մեր մեջքի մասին։ Իզուր․ այդ վիճակը խստիվ վատացնում է ողնաշարի վիճակը։ Հնարավո՞ր է խուսափել անցանկալի հետևանքներից։

Հասուն մարդու գլուխը կշռում է մոտ 4,5–5,5 կգ։ Պարանոցն առանց դժվարության պահում է այդ բեռը, սակայն որքան շատ ենք խոնարհվում, այնքան դժվարանում է նրա գործը։ 60 աստիճան անկյունը գլուխը ծանրացնում է մինչև 27 կգ։

Օրվա ընթացքում երկուսից երեք ժամ անցկացնում ենք հեռախոսների կամ պլանշետների առաջ խոնարհված, այսինքն՝ տարվա ընթացքում 700-1400 ժամ։ Աստիճանաբար դա կառաջացնի պարանոցի քրոնիկական լարվածություն և ցավ, ինչպես նաև կմեծացնի միգրենի և ողնաշարի վերին հատվածի արթրոզի վտանգը։

Ի՞նչ անել

1. Հեռախոսն այլ կերպ բռնեք․ ոչ թե խոնարհվեք, այլ այն պահեք աչքերի մակարդակում։ Միաժամանակ արմունկները դրեք սեղանին և հենվեք, որպեսզի նվազեցնեք ուսերի լարվածությունը։

2. Բազմոցին կամ անկողնում նստած ժամանակ արմունկները դրեք նախապես ոտքերին դրված բարձր բարձի վրա։

3. Ժամանակ առ ժամանակ հայացքն ուղղեք այլ կետի, կողք նայեք, որպեսզի պարանոցի մկաններն անշարժ չմնան միևնույն դիրքում։

4. Վզի համար նախատեսված վարժություններ արեք, զբաղվեք լողով, ինչը կօգնի բարելավել ողնաշարի ընդհանուր վիճակը, ինչպես նաև մեղմել պարանոցի լարվածությունը և ցավը։

views 2245
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը