Հարաբերությունների որակն ազդում է կյանքի տևողության վրա

Հարաբերությունների որակն ազդում է կյանքի տևողության վրա

Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք փաստում են հոգեկան և ֆիզիկական առողջության կապը, սակայն դանիացի բժիշկներին հաջողվել է դիտարկել նաև հարաբերությունների որակի և կյանքի տևողության կապը։

«Նշված մարդկանցից ո՞ւմ հետ եք վիճում՝ ամուսին, երեխաներ, ընտանիքի այլ անդամներ, ընկերներ, հարևաններ։ Ընտրեք պատասխանը՝ երբեք, հազվադեպ, երբեմն, հաճախ, միշտ»։ Այս հարցը ներառված էր հարցաթերթիկում, որը տրվել էր դանիացիների առողջության ուսումնասիրմանն ուղղած ծրագրի մասնակիցներին։ Այն սկսվել էր 2000-ականներին, և մասնակցել էր 36-52 տարեկան տաս հազար մասնակից։ 11 տարի անց մասնակիցներից 422-ը մահացել էր, ինչը նորմալ թիվ է նմանատիպ երկարատև հետազոտության համար։

Բժիշկներին զարմացրեց ոչ թե թիվը, այլ դրա անսպասելի կապը կյանքի որակի հարցի պատասխանի հետ։ Հետաքրքիր է, որ մեծամասամբ հարաբերությունների որակն ազդում է տղամարդկանց կյանքի տևողության վրա։ Սա համընկնում է արդեն իսկ հայտնի գիտական տվյալներին․ տղամարդու օրգանիզմը քիչ կորտիզոլ է արտադրում ի պատասխան սթրեսին։ Այդ պատճառով էլ ներդաշնակ հարաբերությունները տղամարդկանց համար դառնում են կենսականորեն կարևոր։

Եվս մեկ հետաքրքիր եզրակացություն՝ կյանքի տևողության տեսանկյունից մենակությունն ավելի նախընտրելի է, քան լարված հարաբերությունները։

views 4688
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում