Այսօր աշխարհում նշվում է Թրոմբոզների համաշխարհային օրը. Մեկնարկը՝ Երևանից

Այսօր աշխարհում նշվում է Թրոմբոզների համաշխարհային օրը. Մեկնարկը՝ Երևանից

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, աշխարհում առաջին անգամ նշվում է Թրոմբոզների համաշխարհային օրը (նախաձեռնությունը՝ Թրոմբոզների եւ Հեմոստազի Միջազգային ընկերակցության), որին ընդառաջ Երևանում հոկտեմբերի 11-ին մեկնարկել էր «Հեմոսթազ. խնդիրներ եւ նվաճումներ» միջազգային գիտաժողովը:

«Պրոֆ. Ռ. Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ կենտրոնի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովի միջոցով մեր երկիրը կմիանա «Հեմոստազի և թրոմբոզի միջազգային ընկերակցության» կողմից առաջին անգամ իրականացվող համաշխարհային ծրագրերին:

Գիտաժողովին ներկայացվել էր շուրջ 75 գիտական զեկույց ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից:

Գիտաժողովի փակման օրը՝ հոկտեմբերի 13-ին, «Tempus–Symposium» ծրագրով տեղի կունենա սատելիտային նիստ, որի շրջանակում զեկույցներով հանդես կգան եվրոպացի ճանաչված արյունաբաններ: Նրանք կներկայացնեն մակարդման ոլորտին առնչվող արդի խնդիրները:

views 4996
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը