5 առասպել կնոջ սեքսուալության մասին

5 առասպել կնոջ սեքսուալության մասին

Կնոջ սեքսուալությունը վաղուց արդեն ամոթի զգացում առաջացնող թեմա չէ, սակայն անցյալից եկող մի շարք կարծրատիպեր շարունակում են ապրել մեր գիտակցականում: Ընդ որում՝ կանանց սեռական ոլորտի բազմաթիվ խնդիրներ ծագում են սեքսուալության վերաբերյալ խեղաթյուրված հայացքներից: Ահա մի քանի կարծրատիպ, որոնք հերքվել են վերջին տարիներին:

Կանայք իրենց բնույթով մոնոգամ են

Այլ կերպ ասած՝ կինը, ի տարբերություն տղամարդու, իբրև թե խորքային մակարդակում նախատրամադրված է միայն մեկ զուգընկերոջ հանդեպ սեռական հակվածություն զգալուն: Հաճախ այս տեսակետը մատուցվում է որպես ֆիզիոլոգիայի տեսանկյունից բնական և բանական մի բան: Քանի որ կնոջ կենսաբանական նպատակը առողջ սերունդ ունենալն է, ապա նա պետք է ընտրի իր զուգընկերոջը և հավատարիմ լինի իր կյանքի ուղեկցին: Բայց ամեն բան չէ, որ այդքան պարզ է:

Կնոջ՝ սիրով զբաղվելու ցանկությունը տարիների ընթացքում նվազում է: Այդ մասին իր «Ի՞նչ են ուզում կանայք. Ճանապարհորդություն կնոջ սեռական ցանկության գիտության միջով» գրքում («What Do Women Want? Adventures in the Science of Female Desire») գրում է լրագրող Դանիել Բերգները՝ հղում կատարելով Համբուրգ-Էպենդորֆի (Գերմանիա) ԲԿ-ի հետազոտությանը: Իսկ Գվելֆի համալսարանի (Կանադա) հոգեբանները վերջերս հաստատել են, որ կանանց՝ մշտական զուգընկերոջ նկատմամբ սեռական հակումն անգամ ավելի շուտ է սկսում նվազել, քան տղամարդկանցը: Հեղինակները կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել հորմոնային փոփոխություններով, նաև այն բանով, թե կինն ինչպես է իրեն զգում զուգընկերոջ հետ հարաբերություններում՝ մտերի՞մ է նրա հետ, արդյոք իրեն կանացի և ցանկալի է զգում:

Կնոջ սեռական ցանկությունը տարիքին զուգընթաց նվազում է

Միգուցե բանն այն է, որ կանայք, իրենց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, տարիների ընթացքում գրեթե կորցնում են սեռական հարաբերության նկատմամբ հետաքրքրությունը: Այս պատկերացումն էլ, սակայն, լուրջ հիմք չունի: Տեխասի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն 30 և 40 տարեկան կանայք իրականում ավելի ակտիվ են սեքսուալ առումով, քան անգամ 20 տարեկանում: Ավելին, քառասնամյա կանայք ավելի ուժգին օրգազմ են ապրում և բազմակի օրգազմ ապրելու ավելի շատ հնարավորություններ են ունենում: «Սեռական ցանկության նվազումը սովորաբար պայմանավորված է լինում ոչ թե տարիքով, այլ հոգեբանական խնդիրներով: Հասուն տարիքում հրաժարվելով սեքսից՝ կանայք անգամ չեն էլ պատկերացնում, թե իրենց զգայունակության ինչ ներուժ է չբացահայտված մնում»,- ասում է հոգեբան Սյուզան Կվիլիամը՝ «Սեքսի նոր բերկրանքը» («The New Joy of Sex») գրքի հեղինակը:

Կանայք ավելի քիչ են մտածում սեքսի մասին, քան տղամարդիկ

Համացանցում էրոտիկա դիտող օգտատերերից յուրաքանչյուր երրորդը իգական սեռի է (ըստ վարկանշային Nielsen/Net գործակալության հարցման տվյալների, 2012 թվական): Էրոտիկ գրականության ներբեռնման քանակով նրանք նույնպես գերազանցում են տղամարդկանց: «Բանն այն չէ, որ սեքսի նկատմամբ կանանց հետաքրքրությունն ավելի քիչ է արտահայտված: Պարզապես իգական սեռական ցանկությունն զգայուն է ավելի շատ խթանիչների նկատմամբ՝ բառերի, կերպարների, ձայների և այլն: Բացի այդ, կանանց սեռական գրգռման բնույթն ինքնին ավելի բարդ է: Դեր են խաղում մի շարք գործոններ, առաջին հերթին՝ հուզական վիճակը»,- մեկնաբանում է հոգեբան Մերեդիտ Չիվերսը՝ Թագաորական համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա):

Օհայոյի համալսարանի կատարած հետազոտության համաձայն սեռական ակտիվության առումով կանանց և տղամարդկանց տարբերությունները (ինչը որ արձանագրել էին նախկինում անցկացված հարցումները) կարող են հարցման մասնակից կանանց համեստության արդյունքը լինել: «Կանայք շատ զգայուն են իրենց սեռական վարքի վերաբերյալ հասարակության ակնկալիքների նկատմամբ: Այդ պատճառով էլ հնարավոր է, որ նրանք անկեղծ չեն լինում հարցերին պատասխանելիս»,-բացատրում է հետազոտության համահեղինակ Տերի Ֆիշերը:

Գրգռվելու համար կանանց ավելի շատ ժամանակ է հարկավոր

Սեռական գրգռվածության հասնելու համար կանանցից նույնքան ժամանակ է պահանջվում, որքան և տղամարդկանցից: Այսպիսի եզրակացության են հանգել Մակհիլի համալսարանի հոգեբանները (Կանադա): Այս դեպքում գլխավոր հարցը ոչ է որքան-ն է, այլ ինչպես-ճառը: Հետազոտության հեղինակների կարծիքով կանանց ցածր գրգռվողականության պատճառն այն է, որ ոչ միշտ է սեքսն անցնում հոգեբանորեն հարմարավետ մթնոլորտում:

«Հաճախ առաջնահերթությունը տրվում է տղամարդու օրգազմին և սեքսի այն տարատեսակներին, որոնք նպաստում են օրգազմին: Կինը, զուգընկերոջ հաճույքը վեր դասելով իր սեփական հաճույքից, հաճախ նույնիսկ հրաժարվում է այն մտքից, որ ինքն էլ պետք է օրգազմ ապրի: Սովորելով կեղծել այն՝ հնարավոր է կորցնել սեփական զգացողությունների հետ կապը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սեռական դիսֆունկցիաների»,- մեկնաբանում է գենդերային սոցիոլոգ Լիզա Վեյդը:

Սեքսն ստիպում է կանանց սիրահարվել, նրանց զգացմունքները ենթակա են հորմոնների ազդեցությանը

Այս առասպելի փոփոխված տարբերակներից մեկն էլ հնչում է այսպես. «Տղամարդու զգացմունքները կապ չունեն սեռական ոլորտի հետ, այդ պատճառով նա կարող է սեքսով զբաղվել միայն հանուն հաճույքի, իսկ կնոջ դեպքում օրգազմի ժամանակ հորմոնների ուժգին արտազատում է կատարվում, ինչը փոխում է նրա հուզական ֆոնը»: Ռատգերսկի համալսարանի (ԱՄՆ) հոգեբան, պրոֆեսոր Բարի Կոմիսարուկը բացատրում է, որ իրականում «սիրո հորմոն»՝ օքսիտոցին է արտազատում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկան օրգանիզմում: Չկա որևէ ապացույց, որը կվկայի, որ օքսիտոցինն առանձնահատուկ կերպով է ազդում կնոջ վրա: Ապացուցված չէ նաև այն, որ այս հորմոնն ինքնին սիրահարվածության զգացում է առաջացնում:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: