Այլ նյութեր
Մեր ընթերցողների երեխաները. ընտիր լուսանկարներ
sotskiy.am -ը ներկայացնում է իր ընթերցողների երեխաներին, որոնցից յուրաքանչյուրն իր մանկական անկեղծությամբ հուզում է դիտողին և քնքուշ զգացումներ առաջացնում:
Դավիթը 4 տարեկան է: Սիրում է իր 6 «փափուկներին»՝ Սյուզիին, Վահեին, Մերիին, Հայկոյին և երկու ծածկոցներին:
© Սյուզաննա Հովհաննիսյան

Արտյոմը 5 ամսական է: Մայրիկի բնորոշմամբ շատ լուսավոր և ուրախ երեխա է: Սիրում է ուշադրության կենտրոնում լինել և զբոսնել:
© Անի Իսպիրյան

Փոքրիկ Շիրակը 1 տարեկան է: Հորաքույրը բնորոշում է որպես բկլիկ, թմբլիկ և ակտիվ հրաշք:
© Sat En

Մայրիկի բնորոշմամբ Ալեքսը շատ հավասարակշռված և «հանգիստ» տղա է, ով անթերի նպատակասլացությամբ ջարդում և փշրում է իրենց տունը, մագլցում անհավանական տեղեր, խաղում միայն ավազով և միայն ձեռքերով: Խոսում է ալեքսերեն և շատ է սիրում լողանալ ցնցուղի տակ:
© Սոնա Մանուկյան

Հայկը 4 ամսական է: Մայրիկի բնորոշմամբ շատ շարժուն, աղմկող և ժպտերես բալիկ է:
© Նաիրա Իգիթյան

Մարատիկը 8 ամսական է Մայրիկի բնորոշմամբ ժպտերես և խելացի փոքրիկ է:

Մուշեղը 6 ամսական է: Մայրիկի բնորոշմամբ բավականին աշխույժ երեխա է և սիրում է մշտապես ուշադրության կենտրոնում լինել:
© Վարդուհի Գալստյան

Հայկը 1 տարեկան 1 ամսական է: Մայրիկի բնորոշմամբ իր և իր ամուսնու կյանքի ամենամեծ և կարևոր ձեռքբերումն է, իրենց լույսը: Շատ խելացի է, եթե իրեն ինչ-որ բան է պետք լինում, առանց աղմուկ հանելու հասնում է նպատակին:
© Թաթուլ Հայկուհի

Պտուղը ծառից հեռու չի ընկնում:
© Էմմա Կարապետյան

Արմինե Աղինյանի 4 հրաշքները: Ինչպես ինքն է բնութագրում՝ ուրախ, աշխույժ երեխաներ են, իր կյանքի իմաստները:
© Արմինե Աղինյան

Մամիկոնը 1 տարեկան, 10 ամսական է: Մայրիկի բնորոշմամբ շատ խելացի, միևնույն ժամանակ շատ չարաճճի երեխա է:
© Օվսաննա Հակոբյան
