Ինչպես վարվել դաշտանի օրերին

Ինչպես վարվել դաշտանի օրերին

Դաշտանը չպետք է փոխի կյանքի բնականոն ընթացքը: Լոգանքն անգամ օգտակար է: Բանն այն է, որ դաշտանի օրերին պետք է խստորեն պահպանել հիգիենայի կանոններին, քանի որ այս շրջանում մեծանում է վարակների նկատմամբ զգայունակությունը: Արտաքին սեռական օրգանները պետք է լվանալ օրական 3-4 անգամ, անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ: Խորհուրդ է տրվում օճառ չօգտագործել:

Ֆիզկուլտուրայով զբաղվելը չի արգելվում, սակայն անհրաժեշտ է խուսափել շեքի հատվածի ծանրաբեռնվածությունից:

Սննդակարգում պետք է նվազեցնել քաղցրեղենի, կենդանական ճարպի, աղի, համեմունքների, ապուխտների և շոկոլադի քանակը: Միևնույն ժամանակ օգտակար է կաթնաշոռը, կարմիր միսը, կանաչեղենը, խնձորը, խոտաբույսերը՝ կատվախոտ, մասուր, երիցուկ:

Դաշտանի ընթացքում հարկավոր է լիարժեք քուն առնել, գիշերը երկար ժամանակ չանցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի մոտ, առավել հետևողական լինել մարմնի մաքրության նկատմամբ:

Խորհուրդ է տրվում այս շրջանում պահպանել հոգեկան հանգստությունը, խուսափել վիճաբանություններից, զերծ մնալ անախորժ իրադարձություններից, քանի որ հակառակ դեպքում դաշտանը կարող է և ցավոտ անցնել:

Հաճախ դեռատի աղջիկներին հուզում է մի հարց՝ արդյո՞ք համադասարանցիներն զգում են, որ ինքը դաշտան ունի: Իհարկե ոչ: Հաճախ մաշկը մաքրվում է բշտիկներից, երբեմն թեթև գունատություն է նկատվում, աստիճանաբար լավանում է ինքնազգացողությունը և բարձրանում է տրամադրությունը: Իզուր չէ, որ դաշտանն ունի ժողովրդական այլ անվանում ևս՝ ամենամսյա մաքրում:

Երբ բժիշկը նախազգուշացնում է ծնողներին դստերը դաշտանի սկզբին նախապատրաստելու անհրաժեշտության մասին, հաճախ ստանում է հետևյալ պատասխանը՝ ժամանակը կգա, կիմանա: Արդյունքում արյան ի հայտ գալուն պես (իսկ արյունը երեխաների պատկերացումներում սարսափելի հիվանդության նշան է) աղջիկը վախենում է, ուժգին սթրես ապրում:

Երբեմն նախազգուշացված չլինելով՝ աղջիկները ոչ մաքուր թաշկինակներ, անձեռոցիկներ կամ զուգարանի թուղթ են օգտագործում դաշտանի օրերին՝ դրանով իսկ իրենց ենթարկելով վարակման վտանգին:

Որոշ աղջիկների պարագայում առաջին դաշտանից առաջ ամիսը մեկ անգամ թույլ ցավ է զգացվում որովայնի ստորին հատվածում: Պետք չէ հատուկ սպասել այդ ցավին, հնարավոր է, որ այն չլինի ընդհանրապես: Այնուամենայնիվ, դաշտանի մասին հիմնական տեղեկությունները պետք է հայտնել երեխային դեռևս 9 տարեկանում:

Արյան սակավություն ունեցող աղջիկների նախապատրաստումը պետք է իրականացվի արյունաբանի և մանկաբույժի հսկողությամբ՝ նախ բուժելով անեմիան՝ սակավարյունությունը: Անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել մսի, խնձորի, մեղրի քանակը: Երբեմն բժիշկը բուժումը նշանակում է երկաթ պարունակող դեղամիջոցներով:

Չափից առատ՝ մեկ շաբաթից ավել տևող դաշտանի դեպքում հարկավոր է դիմել մանկաբույժի, ինչպես նաև խորհրդակցել գինեկոլոգի և արյունաբանի հետ՝ կատարելով արյան նախնական հետազոտություն:

views 45887
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը