Ինչպես որոշել ծննդաբերության օրը

Ինչպես որոշել ծննդաբերության օրը

Ծննդաբերության օրը հետաքրքրում է բոլոր ապագա մայրերին: Նորմալ հղիությունը տևում է 40 շաբաթ կամ 280 օր (կամ էլ 10 մանկաբարձական ամիս. մեկ մանկաբարձական ամիսը 28 օր է): «Նորմալ» բառը, իհարկե, պայմանականորեն է ասված, որովհետև հնարավոր է, որ 2 շաբաթվա տարբերություն լինի: Դա պաթոլոգիա չի համարվում, այդ պատճառով էլ ծննդաբերության ամսաթիվը, որ սովորաբար հաշվում են հղի կանանց խորհրդատվության ժամանակ, ենթադրյալ է:

Ծննդաբերության օրը հնարավոր է որոշել մի քանի եղանակներով:

- Վերջին դաշտանի առաջին օր + 280 օր (կամ 40 շաբաթ) = ծննդաբերության օր (սխալի հավանականությունը 2 շաբաթ է, այդ իսկ պատճառով էլ սովորաբար ստացված թվից հանում են 14 օր):

- Վերջին դաշտանի առաջին օր + 7 օր - 3 ամիս = ծննդաբերության օր:

- Բեղմնավորման օր + 280 օր (կամ 40 շաբաթ)= ծննդաբերության օր (սա ավելի ստույգ է, անսխալ):

Ծննդաբերության օրը որոշվում է նաև ՈՒՁՀ-ի արդյունքում, ինչն ավելի նախընտրելի է այն կանանց պարագայում, ովքեր չեն հիշում վերջին դաշտանի առաջին օրը: Նման դեպքերում կարևոր է հղիության տևողությունը, և առավել ստույգ որոշվում է հղիության առաջին շաբաթների ընթացքում: Հենց այդ ժամկետից էլ խորհուրդ է տրվում հաշվել ծննդաբերության ստույգ օրը:

Հաշվարկը հնարավոր է կատարել` հիմնվելով նաև պտղի առաջին խաղի վրա: Առաջնածին կանայք պտղի առաջին խաղն զգում են հղիության 20-րդ շաբաթում, իսկ այն կանայք, ովքեր երբևէ ծննդաբերել են՝ մոտ 18-րդ շաբաթում: Որոշման այս ձևը, սակայն, ստույգ չէ, նորմայում հնարավոր են շեղումներ այդ ժամանակացույցից:

Պետք է ասել, որ հղիության ճշգրիտ տևողության որոշումը շատ բարդ է, որովհետև դժվար է որոշել, թե երբ է կատարվել ձվազատումը և ձվաբջջի բեղմնավորումը:

views 100758
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը