Օգտակար խորհուրդներ հղի կանանց

Օգտակար խորհուրդներ հղի կանանց

Հղիության ընթացքում կանանցից շատերի ինքնազգացողությունը վատանում է ամենաանպատեհ վայրերում (հասարակական տրանսպորտում, զբոսնելիս և այլն): Եթե որոշակի վարժություններ անեք և ֆիզիկապես պատրաստվեք ծննդաբերությանը, ձեզ ավելի հարմար կզգաք:

1. Եթե հնարավոր է, փորձեք երկար ժամանակ կանգնած չմնալ, հատկապես երրորդ եռամսյակում: Դրա հետևանքով հնարավոր է, որ ոտքերից դեպի սիրտ և գլուխ անցնող արյան հոսքը դանդաղի՝ առաջացնելով ուժեղ գլխապտույտ: Անհրաժեշտության դեպքում մարմնի ծավալը մի ոտքից տեղափոխեք մյուսի վրա կամ էլ կրունկներից անցեք մատների ծայրերին:

2. Հղիության երկրորդ կեսում շատ վտանգավոր է երկար ժամանակ նստած մնալը. դա նույնպես դժվարացնում է արյան շրջանառությունը: Խորհուրդ չի տրվում նստել ոտքը ոտքին գցած վիճակում, անգամ, եթե սովոր եք այդպես նստելուն:

3. Եթե ցանկանում եք վեր կենալ, նախ մի փոքր առաջ եկեք դեպի աթոռի եզրը: Վեր կացեք՝ օգտագործելով ոչ թե փորի, այլ միայն ոտքերի մկանները:

4. Արդեն նկատած կլինեք, որ որքան շաբաթներն ավելանում են, այնքան դժվարանում է պառկելը: Եթե կողքի վրա եք պառկում, բարձը դրեք ոտքերի արանքում:

5. Եթե ցանկանում եք վեր կենալ անկողնուց, ապա նախ շրջվեք կողքի (եթե պառկած էիք մեջքի վրա), կախեք ոտքերը, նստեք և նոր միայն վեր կացեք:

views 60148
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը