
Այլ նյութեր
Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում
Կարող է արդյո՞ք սեքսը շոգեբաղնիքում վտանգավոր լինել
Սեքսը շոգեբաղնիքում կամ սաունայում կարող է վնասակար լինել առողջության համար՝ բարձր ջերմաստիճանի, խոնավության և ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով։ Տաք, խոնավ օդը ազդում է սրտանոթային համակարգի վրա,բարձրանում է սրտի բաբախը, իսկ ճնշումը կարող է կտրուկ իջնել կամ բարձրանալ։
Ինտիմ հարաբերությունների ժամանակ այս ծանրաբեռնվածությունն էլ ավելի է մեծանում։ Սրտի աշխատանքը արագանում է, որպեսզի կարգավորի արյան շրջանառությունը,եթե առողջ մեծահասակի պուլսը սովորաբար լինում է 60–100 զարկ րոպեում, ապա սեքսի ընթացքում այն կարող է հասնել 130-ի։ Դա կարող է առաջացնել ուշագնացություն, գլխապտույտ և ճնշման տատանումներ։ Սրտի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ հնարավոր են ավելի լուրջ հետևանքներ՝ առիթմիա, ինֆարկտ կամ կաթված։
Բացի այդ, բաղնիքում մարդը շատ հեղուկ է կորցնում քրտինքի միջոցով։ Եթե ջրի հավասարակշռությունը չվերականգնվի, դա կարող է հանգեցնել գլխապտույտի և թուլության։
Եվս մեկ վտանգ այն է, որ թաց հատակի կամ նստարանի վրա կարելի է սայթաքել և վնասվածք ստանալ։ Կա նաև վառվելու ռիսկ, եթե զգույշ չլինեք տաք ջրի կամ վառարանի հետ։
Կա՞ն արդյոք սեքսով զբաղվելու առավելություններ բաղնիքում
Սեքսը բաղնիքում կամ սաունայում կարող է լինել անսովոր փորձ։ Որոշ զույգեր այն համարում են ավելի զգայական և ռոմանտիկ։
Բաղնիքում հպումները կարող են ավելի հաճելի թվալ։ Դա պայմանավորված է նրանով, որ խոնավ մաշկի շփումը ուժեղանում է, և ջերմության ընկալումը փոխվում է։ Մարմինը դառնում է ավելի զգայուն, քանի որ ջերմությունն ակտիվացնում է զգայական ընկալիչները։
Բացի այդ, բաղնիքում բարձրանում է էնդորֆինների մակարդակը՝ նյութեր, որոնք պատասխանատու են երջանկության զգացման համար։ Դրա շնորհիվ սեքսը կարող է թվալ ավելի վառ և հաճելի:
Ինչպե՞ս դարձնել սեքսը բաղնիքում անվտանգ
Հետազոտություններ այն մասին, թե ինչպես կարելի է անվտանգ սեքսով զբաղվել բաղնիքում, քիչ են։ Բայց ահա մի քանի խորհուրդ.
•Նվազեցրեք ջերմաստիճանը։ Սովորաբար բաղնիքում հարմարավետ է 45–100°C-ի սահմաններում։ Բայց ֆիզիկական ծանրաբեռնվածության, այդ թվում՝ սեքսի ժամանակ, ավելի լավ է այն իջեցնել։
•Օգտագործեք ստորին նստարանը։ Այնտեղ օդը ավելի զով է, ինչը նվազեցնում է գերտաքացման և սրտի աշխատանքի վտանգը։
•Բացեք դուռը։ Դա թույլ կտա ավելի շատ թարմ օդ ներթափանցել, ինչը կկանխի գերտաքացումը։
•Օգտագործեք սրբիչներ։ Եթե ցանկանում եք սեքսով զբաղվել նստարանին, ավելի լավ է դրա վրա սրբիչ դնել՝ սայթաքելուց խուսափելու համար։
•Օգտագործեք հակասայթաքուն գորգ։ Այն դրեք հատակին, որպեսզի չսայթաքեք։
•Օգտագործեք լուբրիկանտ։Գելերը չեն համապատասխանում, քանի որ դրանք կարող են առաջացնել այրոց և վարակներ։
•Շատ ջուր խմեք։ Դա կօգնի կանխել ջրազրկումը։
Վերջում կարևոր է հիշել, որ չի կարելի պահեստավորել պահպանակները շոգեբաղնիքում,այնտեղի շոգից դրանք կարող են չորանալ և կորցնել իրենց պաշտպանիչ հատկությունները։ Բայց եթե պահպանակը ճիշտ եք պահել մինչև բաղնիք բերելը, ապա այն իր գործառույթը կկատարի, կանխելով վարակներն ու անցանկալի հղիությունը։