Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը, ըստ էության, չի տարբերվում այլ տեղում առաջացած պզուկից․ դա փոքրիկ կարմիր կամ շագանակագույն գոյացություն է, որը առաջանում է, երբ մաշկի ծակոտիները խցանվում են մեռած բջիջներով, քրտինքով և ճարպագեղձի արտադրած նյութով:

IMG_0429.jpeg (67 KB)

Պզուկները կարող են հայտնվել ցանկացած տեղում՝ ականջներում, ծոծրակում, մեջքին: Եվ, իհարկե, նաև սեռական շուրթերի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ այս հատվածի մաշկը շատ նուրբ է և հեշտությամբ գրգռվում է, ինչն էլ պատճառ է դառնում տարբեր տեսակի ցաների առաջացման:

Ահա սեռական շուրթերի վրա պզուկների առաջացման հիմնական հնարավոր պատճառները՝ 

Մազերի աճի խանգարումներ (մազերի ներհակում): Հաճախ սափրվելուց հետո սեռական շուրթերի մազերը սկսում են ոլորվել և աճել մաշկի ներսում՝ առաջացնելով գրգռվածություն և ցան: 
Խոնավություն: Պզուկները կարող են առաջանալ չափազանց մեծ քրտնարտադրության, խոնավ հագուստի կրելու կամ միզելուց հետո մաշկի վրա մեզի մնացորդների պատճառով:
Մաշկի վրա ճնշում և շփում: Օրինակ՝ նեղ հագուստ կամ ներքնազգեստ կրելու ժամանակ:
Մաշկի քերծվածքներ: Հաճախակի շփվելը կամ փորձել պզուկները սեղմել կարող է վնասել մաշկը, առաջացնել գրգռվածություն և նոր ցաներ:
Հորմոնալ փոփոխություններ: Պզուկները կարող են հայտնվել դաշտանի, հղիության, հակաբեղմնավորիչների կամ այլ հորմոնալ դեղամիջոցների օգտագործման ժամանակ, քանի որ հորմոնները ազդում են ճարպագեղձերի աշխատանքի և մաշկի վիճակի վրա:

Ինչպես հասկանալ, որ դա պզուկ է, և ինչպես բուժել 
Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը հեշտությամբ կարելի է շփոթել այլ, նմանատիպ ցաների հետ: Սակայն կան մի քանի հիմնական նշաններ, որոնք կարող են օգնել հասկանալու, որ դա հենց պզուկ է:
Հաճախ պզուկը նման է կարմիր, բարձրացած գոյացության, որը հաճախ ունի սպիտակ գագաթ: Այն կարող է քոր գալ կամ ցավ պատճառել, իսկ եթե պայթի, ներսից դուրս կգա թարախ:

Սեռական շուրթերի հատվածում կարող են ձևավորվել տարբեր տեսակների պզուկներ՝ 
Պուստուլներ՝ սպիտակ գագաթով, թարախով լցված պզուկներ:
Սև կետեր (կոմեդոններ): Դրանք մուգ գագաթով ցաներ են:
Պապուլներ՝ բորբոքված կարմիր գոյացություններ, որոնք թարախ չեն պարունակում:

IMG_0428.jpeg (52 KB)

Ինչպես արագացնել բուժումը

Սովորական պզուկները հաճախ անցնում են ինքնուրույն: Բայց դուք կարող եք արագացնել այս գործընթացը՝ տաք թրջոցներ կիրառելով: Տաք, խոնավ կտորը դրեք ախտահարված հատվածին 10-15 րոպե, օրը 3 անգամ: Սա կօգնի, որ խորը պզուկը մոտենա մաշկի մակերեսին՝ նպաստելով բուժմանը:

Մինչ պզուկները կանհետանան, հետևեք պարզ կանոնների՝ 
•Չպետք է դիպչել, սեղմել կամ քերել պզուկները, քանի որ դա կարող է վարակ ներմուծել և վատթարացնել խնդիրը:
•Կարևոր է ժամանակավորապես դադարեցնել սեռական շուրթերի մազահեռացումը՝ մաշկի գրգռումը և մազերի ներհակումից խուսափելու համար:
•Խուսափեք կոպիտ օճառից, լվացող միջոցներից և այլ գրգռող նյութերից:
•Պահեք ինտիմ հատվածը չոր, որպեսզի վնասակար միկրոօրգանիզմների բազմացում չլինի:

 

Տհաճ ախտանշանները մեղմացնելու համար կարող եք տաք կամ սառը թրջոցներ կիրառել. տաքը կթեթևացնի քորը, սառը՝ կկրճատի այտուցը:

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմը (vaginismus) սեռական խանգարում է, որը բնորոշվում է հեշտոցի մկանների…

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ոչ ոք չի հասկանում թե…

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Այս պրակտիկան…

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը…