Ինչու՞ է սեքսից հետո երբեմն ոտքերը դողում

Ինչու՞ է սեքսից հետո երբեմն ոտքերը դողում

Շատերի մոտ սեքսի ժամանակ, հատկապես եթե այն ավարտվում է օրգազմով, առաջանում է դող ոտքերում՝ երբեմն դրանք բառացիորեն սասանվում են: Կարող են առաջանալ նաև մկանային սպազմներ կամ թուլություն, սակայն այս ամենը սովորաբար արագ անցնում է՝ սովորաբար ֆանտաստիկ վերջաբանից մի քանի րոպե անց: Եվ կա երկու պատճառ, թե ինչու սա տեղի է ունենում:

IMG_0121.jpeg (58 KB)

Մկանների աստիճանական թուլացում
Սեքսի ժամանակ մարդկանց մոտ արագանում է սրտի բաբախումը և արյան հոսքը, մարմնում կուտակվում է լարվածություն, որը ազատվում է օրգազմի ժամանակ: Տղամարդկանց և կանանց մոտ ակամա ռիթմիկ կծկվում են կոնքի հատակի մկանները:
Բայց օրգազմի ժամանակ լարվել և թուլանալ կարող են նաև մարմնի այլ մասերը: Օրինակ, հաճախակի է հանդիպում ձեռքի մկանների կամավոր կծկում՝ երբ մարդը օրգազմից առաջ սեղմում է ձեռքերն ու բռնվում զուգընկերոջից կամ շրջապատի իրերից:
Նույն կերպ կարող են լարվել և թուլանալ նաև ոտքերը, բայց հաճույքի վառ զգացողությունների պատճառով դա չեք նկատի: Իսկ 10-60 վայրկյան հետո, երբ միոտոնիան անցնի և մկանները թուլանան, կզգաք դող ազդրերում կամ սրունքներում:

Վերաձգված լարվածություն սեքսի ժամանակ
Նույնիսկ ոչ շատ մարզված մարդիկ կարող են զարմանալի տոկունություն դրսևորել օրգազմի հասնելու նպատակով:
Եթե դուք սովոր չեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, բայց սեքսի ժամանակ որևէ դիրքում երկար և ինտենսիվ լարում եք ոտքերը, դա կարող է առաջացնել դող և թուլություն:
Սովորաբար դա արագ անցնում է: Եթե ցանկանում եք արագացնել վերականգնումը, կարող եք թեթև մերսում անել կամ տաք լոգանք ընդունել:

views 5665
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում