Ինչո՞վ փոխարինել վիագրան

Ինչո՞վ փոխարինել վիագրան


Վիագրան սիլդենաֆիլի առևտրային անվանումներից մեկն է և համարվում է Էրեկտիլ դիսֆունկցիայի դեղամիջոց: Այս նյութը ուժեղացնում է ազոտի օքսիդի ազդեցությունը. սա միացություն է, որը գրգռվածության ժամանակ արտադրվում է անոթներում և նպաստում է դրանց լայնացմանը, ինչի հետևանքով արյան հոսքը ձգտում է դեպի առնանդամ։


Նմանատիպ ազդեցության հասնելու համար վիագրան կարող եք փոխարինել ներքոնշյալ միջոցներով:


1. Այլ դեղամիջոցներ


Դրանք կարող են հիմնված լինել սիլդենաֆիլի կամ դրա անալոգների հիման վրա՝ թադալաֆիլ, վարդենաֆիլ, ավանաֆիլ: Բոլորն էլ նպաստում են արյան հոսքին:
Քիմիական բանաձևերի փոքր տարբերության պատճառով դեղերն օրգանիզմի կողմից ընկալվում են տարբեր կերպ:
2. Կենսաբանորեն ակտիվ հավելումներ

Ենթադրվում է, որ որոշ հավելանյութեր բարելավում են էրեկցիան:
Այսպիսով, ամինաթթու L-արգինինը բարձր չափաբաժնի դեպքում կարող է մեծացնել ազոտի օքսիդի մեկուսացումը և բարելավել խոռոչներում արյան հոսքը, բայց դրա հաստատման համար դեռևս անհրաժեշտ են ուսումնասիրություններ:
Ժենշենի, տատաշի (tribulus) և պիկնոգենոլի հավելումները նույնպես բարելավում են արյան հոսքը առնանդամ, բայց, իհարկե, ազդեցությամբ թույլ են սիլդենաֆիլից։


Սակայն դրանք ունեն ավելի քիչ կողմնակի բարդություններ:
Հիշեք միայն, որ ցանկացած հավելանյութ չպետք է օգտագործվի սիլդենաֆիլին զուգահեռ, ինչպես նաև դրանց ընդունումը անհրաժեշտ է քննարկել ուրոլոգի հետ:


3. Ֆիզիկական մեթոդներ
Էրեկտիլ դիսֆունկցիայի շտկման արդյունավետ ու անվտանգ միջոց է վակուումային պոմպը։ Առնանդամի վրա դրվում է հատուկ խողովակ, իսկ հետո օդը դուրս է մղվում դրանից: Ճնշման տարբերության պատճառով արյան հոսքը շարժվում է դեպի առնանդամ և առաջանում է էրեկցիա։


Խնդրի արմատական լուծման մեթոդ է համարվում վիրաբուժական միջամտությունը: Առնանդամում տեղադրվում է հատուկ խողովակ, որը կարելի է մեխանիկորեն բարձրացնել: Սովորաբար այս տարբերակը հազվադեպ է կիրառվում։ Հիմնականում տեղադրվում է փչվող իմպլանտ՝ օդամղիչով, և կոճակը սեղմելուն պես առաջանում է էրեկցիա։


Ֆիզիկական մեթոդները ներառում են նաև ասեղնաբուժությունը, որը նույնպես ինչ-որ չափով բարելավում է արյան հոսքը:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 5909
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ