Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ


1. Հանգստացեք:
Ինչպես պարզել են գիտնականները, մարմնի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն:


Այսպիսով, Ձեզ հարկավոր է.
• Պահպանել քիչ թե շատ կանոնավոր քնի ժամանակացույց,
• Ստեղծել հարմարավետ մթնոլորտ ննջասենյակում. այն պետք է լինի մութ, հանգիստ ու զով (ավելի լավ է սենյակը օդափոխել քնելուց առաջ),
• Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, օրինակ, ավելի շատ քայլել կամ մարզվել,
• Չքնել քաղցած կամ էլ անմիջապես ուտելուց հետո։


2. Ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք դա իսկապես խնդիր է Ձեզ համար։
Գոյություն չունի «Նորմալ» կամ «աննորմալ» լիբիդո, քանի որ յուրաքանչյուրի օրգանիզմն առանձնահատուկ է։ Եթե վեց ամիսը մեկ անգամ եք ունենում սեռական հարաբերություն և Ձեզ հարմարավետ եք զգում, ապա սա նորմալ է: Նույնիսկ սեռական հարաբերության լիակատար պակասը, եթե դա Ձեզ չի անհանգստացնում, նորմալ է:


3. Ստուգեք դեղատուփը։
Որոշ դեղեր ազդում են քիմիական նյութերի հավասարակշռության վրա, որոնք պատասխանատու են գրգռվածության առաջացման համար: Հետևաբար, երբեմն լիբիդոն նվազում է այս դեղերի ընդունման դեպքում.
• հակադեպրեսանտներ
• բարձր ճնշման դեղեր
• նեյրոլեպտիկներ
• միջոցներ՝ նախատեսված տեստոստերոնի նվազման համար,
• շագանակագեղձի ուռուցքների բուժման միջոցներ,
• հորմոնալ հակաբեղմնավորիչներ:
Եթե Ձեզ թվում է, որ դեղերը ազդել են Ձեր սեռական կյանքի վրա, խորհրդակցեք բժշկի հետ:


4. Լուծեք անձնական խնդիրները։
Ներքին չլուծված խնդիրները խանգարում են ցանկությանը: Օրինակ, եթե անհանգստացած եք աշխատանքի համար, ունեք խնդիրներ, ապա դա ազդում է սեռական ցանկության վրա։ Ուստի փորձեք լուծել Ձեր խնդիրները և ամբողջությամբ չծանրաբեռնվել դրանցով։
Երբեմն բավական է սպասել, մինչև դժվարին ժամանակահատվածի ավարտը, սակայն ավելի ծանր դեպքերում անհրաժեշտ կլինի հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններ:


5. Խոսեք զուգընկերոջ հետ։
Երբեմն սեռական խնդիրները պարզապես հարաբերություններում լարվածության դրսևորում են:
Թվում է, թե դուք չեք վիճում, բայց ինչ-որ բան այն չէ անկողնում: Կամ էլ, գուցե, խնդիրը սեռական հարաբերության մեջ է: Օրինակ, Ձեզ դուր չի գալիս այն, ինչ անում է զուգընկերը…Ուստի հարկավոր է անկեղծ զրուցել ու հասկանալ միմյանց։


6. Հոգացեք առողջության մասին։
Առողջության ընդհանուր վիճակը իսկապես հսկայական ազդեցություն է ունենում սեռական կյանքի վրա: Երբեմն լիբիդոյի անկման պատճառ հանդիսանում են հիվանդության ֆիզիկական
դրսևորումները, երբեմն հուզական սթրեսը, երբեմն էլ բուժման կողմնակի ազդեցությունները:

Ամենից հաճախ դժվարություններ են առաջանում հետևյալ դեպքերում՝
• սրտի հիվանդություն
• շաքարային դիաբետ
• վահանաձև գեղձի գործառույթի խանգարում
• չարորակ ուռուցքներ
• ընկճախտ (դեպրեսիա)
• խուճապային հարձակումներ:


7. Փորձեք։
Սա չի վերաբերվում այն իրավիճակներին, երբ Ձեզ
տհաճ է նույնիսկ սեռական հարաբերության մասին մտածելը: Փոխարենը, մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ թվում է, թե Դուք իսկապես չեք ուզում, բայց գաղափարը ինքնին չի վանում:


Նման դեպքերում կարող եք փորձել. գուցե ստացվի հաճույք ստանալ։
Զուգընկերը կարող է օգնել՝ տրամադրվածություն ստեղծելով:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

views 9739
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ