Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով


Իմունային համակարգի հիշողությունը նման է մեր հիշողությանը. ինչ-որ բան մշտապես հիշվում է, իսկ ինչ-որ բան էլ ժամանակի ընթացքում մոռացվում: Եթե մարդը հիվանդանում է ջրծաղիկով, ապա հակամարմինները մշտապես մնում են արյան մեջ: Սակայն Sars-Cov-2 կորոնավիրուսի դեպքում իրավիճակն այլ է: Հետազոտությունների համաձայն՝ Քովիդ-19-ի դեմ հակամարմիններն արյան մեջ պահպանվում են առնվազն 5 ամիս: Ոմանց դեպքում այս ժամանակահատվածը ավելի երկար է կամ ավելի կարճ: Երբ հակամարմինների մակարդակը նվազում է, օրգանիզմը կրկին ենթարկվում է վարակման վտանգի:

Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ կրկնվող վարակն ավելի հեշտ կընթանա, քան առաջնայինը: B-լիմֆոցիտները, որոնք պատասխանատու են հակամարմինների արտադրման համար, կարող են դադարեցնել դրանց արտադրությունը, ինչը կհանգեցնի տիտրի անկման, սակայն վիրուսի կառուցվածքի վերաբերյալ հիշողությունը դրանց մեջ ծրագրավորված կմնա:


Կրկնվող վարակման մեկ այլ պատճառ է կորոնավիրուսի կանոնավոր մուտացիաները և նոր շտամները: Յուրաքանչյուր նոր շտամ մի փոքր տարբերվում է նախորդ շտամի կառուցվածքից և մարդու օրգանիզմի բջիջների մեջ ներթափանցելու ունակությունից:
Նույնիսկ եթե մարդը արդեն հիվանդ է մեկ շտամով, նրա դիմադրողականությունը կարող է «չճանաչել» մեկ այլ շտամ:


Կրկին վարակվելու հավանականությունը քիչ է, բայց, այնուամենայնիվ, հարկավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, նույնիսկ եթե հիվանդ եք կամ պատվաստված:
  
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 

views 1349
Ամենօրյա ինտիմ հիգիենա

Այլ

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Այլ նյութեր

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Այլ նյութեր

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը