Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ ուտեք

Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ ուտեք


Քաղցրը սննդակարգի պարտադիր բաղադրիչ չէ, այնպես որ չկան խիստ ստանդարտներ, որոնց պետք է հետևել:


Ո՞ր արտադրատեսակներն են համարվում քաղցր

Քաղցր են համարվում այն արտադրատեսակները, որոնք պարունակում են շատ մոնոսախարիդներ՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, դիսախարիդներ՝ սախարոզներ և այլն, որոնք ավելացվում են սննդի և խմիչքների մեջ կամ ի սկզբանե առկա են մեղրի, ծաղիկների նեկտարի, օշարակի, մրգահյութերի և բանջարեղենի հյութի մեջ։


Ինչպե՞ս պարզել, թե որքան շաքար է պարունակում տվյալ սննդամթերքը


Որոշ մթերային պիտակների վրա նշվում է ոչ միայն ածխաջրերի քանակը, այլ նաև շաքարի։ Պարզապես ուշադիր եղեք և հետևեք ձեր սննդակարգին։


Որքա՞ն քաղցր կարելի է ուտել օրվա ընթացքում


Քանի որ չկան որոշված ստանդարտներ, կարող եք կենտրոնանալ տարբեր գիտնականների կարծիքների վրա:
Բրիտանացի բժիշկները կարծում են, որ սննդից և խմիչքներից ստացված շաքարի քանակը չպետք է գերազանցի ամենօրյա սննդակարգի 5%-ը: Սա նշանակում է, որ մեծահասակները կարող են օգտագործել ոչ ավելի, քան 30 գ շաքար, իսկ երեխաները՝ ավելի քիչ։


• 7-ից 10 տարեկանները` օրական առավելագույնը 24 գ,
• 4-ից 6 տարեկանները՝ 19 գ,
• Իսկ մինչև 4 տարեկանը ավելի լավ է խուսափել քաղցր արտադրատեսակներից:


Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան կանանց խորհուրդ է տալիս օրական սպառել ոչ ավելի, քան 24 գ շաքար, իսկ տղամարդկանց՝ 36 գ։


Այսինքն, օրական կարելի է խմել 2-3 բաժակ թեյ՝ շաքարով:


Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ օգտագործեք


Կարիք չկա ամբողջովին հրաժարվելու քաղցրից առողջ լինելու համար,
բավական է միայն օգտագործել այն չափի մեջ, այլապես կհանդիպեք կողմնակի բարդությունների.
• Քաշի ավելացում,
• գերհոգնածություն,
• տրամադրության անկում,
• Ատամների առողջության հետ կապված խնդիրներ,
• մաշկի ցան,
• մաշկի վաղ ծերացում,
• շաքարախտի առաջացման վտանգ,
• լյարդի հետ կապված խնդիրներ,
• սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման վտանգ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 

 
 
 
 
 
 
 

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…