Ծլիկի աուգմենտացիա

Ծլիկի աուգմենտացիա

Օրգազմը լինում է ծլիկային, հեշտոցային, երբ խթանվում է G կետը և խառը: ժամանակի ընթացքում կանանց մարմնում տեղի են ունենում բնական փոփոխություններ, որոնք ազդում են նաև ինտիմ օրգանների վրա` հեշտոց, մեծ և փոքր սեռական շուրթեր, ծլիկ, ինչի հետևանքով տուժում է նաև ծլիկային օրգազմը: Սա կարող է հանգեցնել ինտիմ կյանքի վատթարացման, ուստի ժամանակակից բժշկությունը գտել է խնդրի լուծումը՝ ինտիմ օրգանների պլաստիկա կամ աուգմենտացիա։

Սա մի գործընթաց է, որի դեպքում հատուկ դեղամիջոցներ են ներարկվում տվյալ դեպքում՝ ծլիկի հատվածում, ինչի արդյունքում հյուսվածքները դառնում են ավելի ծավալուն և զգայուն: Աուգմենտացիայի իրականացման համար բժիշկներն օգտագործում են հատուկ դեղամիջոցներ, որոնք պարունակում են կարևոր բաղադրիչ` ոչ կենդանական ծագման, կայունացված հիալուրոնաթթու:

Դեղամիջոցի ազդեցությունը։

Հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերները նպաստում են.

• Էրոգեն հատվածի ընդլայնմանը, որն ինքնին ավելի զգայուն է դարձնում սեռական օրգանները,

• Սեռական օրգանների խոնավեցմանը:

Ծլիկի աուգմենտացիայի իրականացման ցուցումներն են՝

• Ծլիկի անբավարար արտահայտվածություն (բնածին կամ ձեռքբերովի թերություն),

• Թաքնված ծլիկ,

• Զգայունության նվազում և օրգազմի հասնելու անկարողություն:

Ինչպիսի՞ն է աուգմենտացիայի ընթացակարգը Սա անցավ ընթացակարգ է, որն իրականացվում է 1 այցի ընթացքում:

Տվյալ հատվածը անզգայացնելուց և ախտահանելուց հետո բժիշկը հատուկ դեղամիջոցներ է ներմուծում ծլիկի մեջ կամ ծլիկի հատվածում, ինչն օգնում է մեծացնելու նրա երկարությունը և լայնությունը, ինչպես նաև իրականացնելու երիտասարդացում:

Ընթացակարգը տևում է մոտ 15 րոպե: Լիարժեք վերականգնման համար ընդամենը երկու օր է պահանջվում։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Պահպանակներ

Պահպանակներ

Պահպանակները պաշտպանում են վարակներից, նախատեսված են և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար:

Դաշտանի ուշացում. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ

Դաշտանի ուշացում. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ

Դաշտանի ձգձգումը մի իրավիճակ է, երբ դաշտանը չի սկսվում սպասվող ժամանակահատվածում:

Ինչո՞վ փոխարինել վիագրան

Ինչո՞վ փոխարինել վիագրան

Վիագրան սիլդենաֆիլի առևտրային անուններից է, որը հանդիսանում է Էրեկտիլ դիսֆունկցիայի դեղամիջոց

Ինչպես պաշտպանվել վարակներից՝ օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպես պաշտպանվել վարակներից՝ օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ