Ինչու՞ են անհրաժեշտ լուբրիկանտները

Ինչու՞ են անհրաժեշտ լուբրիկանտները

 

Շատ կանայք տառապում են հեշտոցի չորությունից, սակայն ամաչում են բարձրաձայնել խնդիրը կամ դիմել մասնագետի:

Առանց քսուքի սեռական հարաբերությունը կարող է ցավոտ լինել և վնասել հեշտոցի լորձաթաղանթը, ինչն էլ  կհանգեցնի հիվանդությունների և տհաճ զգացողությունների զարգացման: Բնական քսուքն ավելի քիչ է արտադրվում հորմոնալ փոփոխությունների, դեղորայքի ընդունման, ծերացման կամ սթրեսի պատճառով: Իսկ արհեստական ​​քսուքը՝ լուբրիկանտը, օգնում է բարձրացնել սեռական հաճույքը, ուժեղացնել զգացողությունները, պահպանել հեշտոցի և վուլվայի մաշկի նրբությունը, կանխել ճաքերի առաջացումը: Լուբրիկանտը նաև համարվում է կանոնավոր խնամք և ունի կանխարգելիչ ազդեցություն չոր ու զգայուն լորձաթաղանթի համար, քանի որ վերացնում է գրգռվածությունն ու չորությունը, բուժում է փոքր վերքերը և ճաքերը, կանխարգելում է քորի առաջացումը և նվազեցնում է պահպանակի պատռման վտանգը: Լուբրիկանտը ցանկացած ինտիմ հարաբերությունների անփոխարինելի մասնիկն է, և անկախ տարիքից՝ անհրաժեշտ է օգտագործել այն:

Ո՞ր լուբրիկանտներն են անվտանգ:

Ընտրություն կատարելիս հետևեք մի քանի խորհրդի.

  • Ուշադրություն դարձրեք բաղադրիչների քանակին: Որքան քիչ բաղադրիչներ է պարունակում լուբրիկանտը, այնքան ավելի լավ։
  • Բացառեք ալկոհոլի կամ հոտավետ հավելումների առկայությունը: Այս բաղադրիչները՝ «alcohol», «parfum», «fragnance», կարող են գրգռել հեշտոցի միկրոֆլորան:
  • Բացառեք քիմիական պարաբենների (Methylparaben, Ethylparaben, Propylparaben…) առկայությունը բաղադրության մեջ, քանի որ դրանք վտանգավոր են և կարող են էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել։
  • Բացառեք նաև շաքարի առկայությունը, քանի որ այն կարող է առաջացնել սնկային հիվանդություններ: Հիդրոցելյուլոզան, սախարինը, սախարիդը և ինուլինը ստեղծում են PH թթվայնության անհավասարակշռություն և սնկերի աճի համար պաթոգեն միջավայր ապահովում:

Լուբրիկանտների տեսակները։

  • Ջրային հիմքով լուբրիկանտներն ամենատարածվածն են և իդեալական են հեշտոցային սեռական հարաբերության համար:
  • Սիլիկոնային հիմքով լուբրիկանտները բավականին յուղային են և հարմար են մերսման, սիրախաղի և անալ սեքսի համար:
  • Հիբրիդային լուբրիկանտները կազմված են լինում 2 հիմքից, օրինակ՝ ջրային և սիլիկոնային կամ սիլիկոնային և յուղային:
  • Ջրային հիմքով՝ օրալ լուբրիկանտներ, որոնք քաղցր քսանյութեր են ` տարբեր համերով, հարմար են միայն օրալ սեքսի համար:
  • Յուղային քսուքներ, որոնք սովորաբար օգտագործվում են մերսման համար, իսկ պահպանակով սեքսի համար հարմար չեն, քանի որ հանգեցնում են լատեքսից պատրաստված պահպանակի պատռմանը:
  • Լուբրիկանտներ լրացուցիչ էֆեկտներով, օրինակ՝ տաքացնող, սառեցնող, գրգռող:

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 13300
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ