Ինչպե՞ս ընտրել լուբրիկանտը կամ ինչով փոխարինել այն

Ինչպե՞ս ընտրել լուբրիկանտը կամ ինչով փոխարինել այն

Սեռական հարաբերությունն ավելի հաճելի ու անվնաս դարձնող միջոցներից մեկի՝ լուբրիկանտների տեսակների մասին խոսել ենք մեր նախորդ հոդվածում, իսկ այսօր կփորձենք հասկանալ ու կողմնորոշվել, թե ինչպես ընտրել այն, ինչ չափանիշներով ուղղորդվել։

Կարդացեք՝ Լուբրիկանտներ․ ի՞նչ է, ի՞նչ տեսակներ կան

Կախված զույգի նպատակից՝ հնարավոր է տարբեր տեսակի լուբրիկանտներ ընտրել։

Գրգռող ինտիմ լուբրիկանտներն օգտագործում են սեռական օրգաններում արյան շրջանառությունը լավացնելու և էրեկցիան ուժեղացնելու նպատակով։

Անեսթետիկ (լիդոկային, բենզոկային և այլն) պարունակող լուբրիկանտները մեղմում են ցավը։ Օգտագործում են ինչպես հեշտոցային, այնպես էլ անալ շփման դեպքում։

Սերմնասպան (սպերմիցիդ) լուբրիկանտը պարունակում է հատուկ նյութեր, որոնք ոչնչացնում են սերմնաբջիջները։ Այդպիսի միջոցներն օգտագործվում են որպես հավելյալ պաշտպանություն անցանկալի հղիությունից, սակայն չեն կարող լիարժեք արդյունք երաշխավորել։ Սերմնասպան լուբրիկանտը պետք է լվանալ սեռական ակտից նվազագույնը վեց ժամ անց։

Խոնավացնող լուբրիկանտները սովորաբար հանգստացնող ազդեցություն են թողնում, նպաստում են միկրովնասվածքների ապաքինմանը և մաշկի գրգռվածության նվազեցմանը։

Ի՞նչ լուբրիկանտ օգտագործել ինտիմ շփումը երկարացնելու համար

Այդ նպատակով հատուկ տեսակ են օգտագործում (պրոլոնգատորներ), որը պարունակում է առնանդամի գլխիկի զգայունությունը նվազեցնող տարրեր, ինչի հաշվին սերմաժայթքման պահը հնարավոր է լինում հետաձգել։

Ի՞նչ լուբրիկանտներ կան, որոնք պաշտպանում են ախտածին բակտերիաներից

Այդ նպատակով օգտագործում են անտիսեպտիկ միջոցներ, որոնք պարունակում են դեղամիջոցներ՝ ուղղված ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացմանը։

Հնարավո՞ր է, որ լուբրիկանտից ալերգիա առաջանա

Հիմնականում լուբրիկանտները հիպոալերգեն է, սակայն երբեմն կարող են մաշկի գրգռվածություն կամ քոր առաջացնել։ Հաճախ պատճառը հանգում է անհատական զգայունակությանը այս կամ այն բաղադրիչի հանդեպ։ Նմանատիպ ռեակցիա կարող է առաջանալ նաև այլ բաղադրամասերից՝ եթերային յուղեր, համային հավելումներ, հոտային հավելումներ կամ պարաբեններ։

Ինչպե՞ս ընտրել լուբրիկանտը կամ ինչով փոխարինել այն

Լուբրիկանտ ընտրելիս գլխավոր պայմանը որակի սերտիֆիկատին համապատասխան լինելն է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում այն գնել բացառապես դեղատներից կամ մասնագիտացված խանութներից։ Գնելուց առաջ ծանոթացեք միջոցի բաղադրությանը։

Չարժե գնել էժան գել-քսուքներ, քանի որ որակյալ ապրանքը չի կարող շատ էժան լինել։ Եթե նոր լուբրիկանտ եք գնում, որից նախկինում չեք օգտագործել, ընտրեք փոքր տեսակը (20-50մգ):

Շատերին հետաքրքրում է, թե որքանով է խելամիտ վազելինի, թքի, մերսման ձեթի և ձեռքի տակ ընկած այլ միջոցների օգտագործումը որպես լուբրիկանտի։ Եթերային որոշ յուղերի և հոտավետ նյութերի առկայությունը քսուքներում և կոսմետիկ այլ միջոցներում, որոնք նախատեսված չեն օգտագործվել որպես լուբրիկանտ, կարող են հանգեցնել մաշկի գրգռվածության, հեշտոցի միկրոֆլորայի խանգարման և ալերգիայի։

Ինչ վերաբերում է թքին, ապա ցանկալի չէ այն օգտագործել, որովհետև պարունակում է հեշտոցի միկրոֆլորայի համար օտար միկրոօրգանիզմներ:

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Հաճախ է պատահում, որ կանայք, որոնց դեպքում վիժումը եղել է հղիության վաղ ժամկետում, ցանկանում են հղինալ վիժումից անմիջապես հետո․․․․

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ)

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ)

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշը (ռուս․՝ ДВС-синдром ) հաճախ հանդիպող և ծանր, կյանքին սպառնացող խախտում է...

Տամպոններ․ ի՞նչ է պետք իմանալ

Տամպոններ․ ի՞նչ է պետք իմանալ

Նախկինում կանայք տարբեր նյութեր են օգտագործել միջադիրներ և տամպոններ պատրաստելու համար, օրինակ՝ եգիպտացի կանայք փափուկ պապիրուս են օգտագործել, հռոմեացիները՝ բրդե տամպոններ․․․

Ուռուցքանման գոյացություններ փոքր կոնքում

Ուռուցքանման գոյացություններ փոքր կոնքում

Փոքր կոնքում առկա գոյացությունը հաճախ հայտնաբերվում է գինեկոլոգիական սովորական զննման ընթացքում․․․