Լուբրիկանտներ․ ի՞նչ է, ի՞նչ տեսակներ կան

Լուբրիկանտներ․ ի՞նչ է, ի՞նչ տեսակներ կան

Սեռական ակտի ընթացքում նկատվող չորությունը ծանոթ է շատերին։ Բնական քսուքի (գրգռման դեպքում արտադրվում է հեշտոցում) պակասի պատճառով ակտը կարող է ավարտվել միկրովնասվածքներով և տհաճ զգացողություններով։ Դրանից խուսափելու նպատակով կարելի է հատուկ միջոցներից օգտվել՝ լուբրիկանտներից։

Ի՞նչ է գել-լուբրիկանտը, ինչպե՞ս օգտագործել

Գել-լուբրիկանտները քսվում են հեշտոցին և առնանդամին, որպեսզի վերջինիս ներհրումն ավելի հեշտ ու անվնաս լինի։ Դրանցից որոշներն ունեն նաև այլ հատկություններ՝ ցավազրկող, հակամանրէային և այլն։

Կախված լուբրիկանտի տեսակից՝ օգտագործման նրբությունները տարբեր են, սակայն մի բան հստակ է․ քսուքն օգտագործվում է սեռական ակտից առաջ և տաք ջրով ու ինտիմ գելով լվացվում է դրանից հետո (բացառությամբ բեղմնականխիչ ազդեցություն ունեցող տեսակներից, որոնց մասին կխոսենք)։

Լուբրիկանտների տեսակները

Կախված տվյալ միջոցի հիմնական բաղադրամասից՝ առանձնացնում են լուբրիկանտների հետևյալ տեսակները։

Ձեթ-լուբրիկանտ։ Ճարպային հիմքով քսուքներն ու գելերը պարունակում են բուսական ձեթեր կամ զտված հանքային յուղեր։ Այդպիսի միջոցները հազվադեպ են օգտագործվում, քանի որ բացասաբար են ազդում հեշտոցի միկրոֆլորայի վրա, կարող են գունավորել ներքնաշորը, անհամատեղելի են լատեքսե պահպանակի հետ (քայքայում են լատեքսը)։ Այդ տեսակի ձեթերի առավելությունը միայն երկարատև պահպանման ժամկետն է։

Ջրի հիմքով լուբրիկանտ։ Այդ տեսակն ավելի տարածված է, քանի որ մատչելի է գնային առումով և հեշտ օգտագործելի։ Բացի այդ ոչ մի հետք չեն թողնում հագուստի վրա և հեշտ են լվացվում ջրով։ Ջրի հիմքով գելերն ու քսուքները համատեղելի են պահպանակի հետ, քանի որ չեն վնասում լատեքսը։ Մյուս առավելությունն այն է, որ այդպիսի լուբրիկանտները պարունակում են կաթնաթթու, որը նպաստում է հեշտոցի pH-ի և բնական միկրոֆլորայի պահպանմանը։

Միակ թերությունը արագ չորանալու հատկությունն է, որի պատճառով զույգն ստիպված է լինում սեքսի ընթացքում կրկին օգտագործել այն։

Սիլիկոնային լուբրիկանտ։ Ի տարբերություն ջրային լուբրիկանտների՝ սիլիկոնայիններն արագ չեն չորանում, ապահովում են սահունությունը և ջրակայուն են, այսինքն՝ հնարավոր է օգտագործել նաև լոգարանում կամ ջրավազանում սիրով զբաղվելիս։ Սիլիկոնային լուբրիկանտները կարող են օգտագործվել նաև պահպանակի հետ, քանի որ չեն քայքայում լատեքսը։

Թերություններից մեկն այն է, որ սիլիկոնային միջոցը կարող է հետքեր թողնել անկողնու սպիտակեղենի և հագուստի վրա։ Չի կարելի օգտագործել նաև սիլիկոնային ինտիմ խաղալիքների հետ։

Կարդացեք՝ Ինչպե՞ս ընտրել լուբրիկանտը կամ ինչով փոխարինել այն

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում