Կանացի սեռական օրգանների կառուցվածքը

Կանացի սեռական օրգանների կառուցվածքը

Կանանց սեռական օրգանները լինում են ներքին և արտաքին։ Ներքին սեռական օրգաններն ապահովում են բեղմնավորումը, իսկ արտաքին սեռական օրգանները մասնակցում են սեռական գործողություններին և պատասխանատու են սեռական զգացողությունների համար:

Ներքին սեռական օրգանները ներառում են հեշտոցը, արգանդը, արգանդափողերը և ձվարանները: Արտաքին սեռական օրգաններն են՝ ցայլքը, մեծ և փոքր սեռական շուրթերը, ծլիկը, հեշտոցամուտքը, հեշտոցամուտքի մեծ գեղձերը։ Արտաքին և ներքին սեռական օրգանների միջև է գտնվում կուսաթաղանթը, իսկ սեռական կյանքի մեկնարկից հետո` դրա մնացորդները:

Արտաքին սեռական օրգաններ

Ցայլքը կնոջ որովայնի ստորին մասի առջևի բլրակն է, որը ենթամաշկային հարուստ ճարպաշերտի շնորհիվ ավելի ուռուցիկ է։ Ցայլքի շրջանը պատված է սովորականից ավելի մուգ մազածածկույթով:

Սեռական շուրթերը մաշկի ծալքեր են, որոնք տեղակայված են ծլիկի և հեշտոցամուտքի երկու կողմերում:

Տարբերակվում են մեծ և փոքր սեռական շուրթեր։

Ծլիկը կանացի արտաքին սեռական օրգան է, որը գտնվում է փոքր սեռական շուրթերի վերին եզրերին մոտ: Սա եզակի օրգան է, որի միակ գործառույթը սեռական զգացողությունների վրա կենտրոնանալն է։ Երկարությունը մոտ 4-5 մմ է, բայց որոշ կանանց մոտ հասնում 1 1 սմ կամ ավելիի։ Սեռական գրգռվածության ժամանակ ծլիկը չափերով մեծանում է:

Հեշտոցամուտքը ճեղքի ձև ունեցող հատված է՝ կողքից սահմանափակված փոքր սեռական շուրթերով, դիմացից՝ ծլիկով, հետևից` սեռական շուրթերով: Հեշտոցամուտքը վերևից ծածկված է կուսաթաղանթով կամ նրա մնացորդներով: Հեշտոցամուտքի մոտ է գտնվում նաև միզուկի մուտքը, որը գտնվում է ծլիկի և հեշտոցամուտքի միջև։

Բարտոլինյան գեղձերը տեղակայված են մեծ սեռական շուրթերի սկզբնամասին մոտ։ Մեկ գեղձի մեծությունը մոտ 1,5-2 սմ է: Սեռական գրգռվածության ընթացքում այս գեղձերն արտադրում են սպիտակուցներով հարուստ գորշ հեղուկ:

Ներքին սեռական օրգաններ

Հեշտոցը կանացի ներքին սեռական օրգան է, որը ներգրավված է սեռական ակտի գործընթացին և ծննդաբերական ուղիների մասն է կազմում: Կանանց հեշտոցի երկարությունը, միջին հաշվով, 8 սմ է, բայց ոմանց մոտ կարող է ավելի երկար լինել (մինչև 10-12 սմ) կամ ավելի կարճ (մինչև 6 սմ):

Ձվարանները կանացի սեռական գեղձեր են, որոնք ծննդյան պահից պարունակում են ավելի քան մեկ միլիոն չհասունացած ձվաբջիջ: Ձվարաններում ձևավորվում են նաև էստրոգեն և պրոգեստերոն հորմոններ:

Օրգանիզմում այդ հորմոնների մշտական ցիկլային փոփոխության և հորմոնների արտադրության շնորհիվ կատարվում է ձվաբջիջների հասունացում և ձվազատում։ Այս գործընթացը կրկնվում է մոտավորապես յուրաքանչյուր 28 օրվա ընթացքում: Ձվազատումը կոչվում է օվուլյացիա:

Յուրաքանչյուր ձվարանի մոտ գտնվում է ֆալոպյան փողը՝ արգանդափողը։

Ֆալոպյան փողերը ձվարաններից դեպի արգանդ գնացող զույգ խողովակներ են, որոնք ազատ ծայրով բացվում են որովայնի խոռոչում: Խողովակներն ունեն թևիկներ, որոնք ձվարանից դուրս եկող ձվաբջջին փորձում են իրենց շարունակական շարժումներով ուղեկցել նրան խողովակի մեջ, որպեսզի հասնի արգանդ։

Արգանդի խոռոչը տանձաձև օրգան է։ Այն գտնվում է կոնքի խոռոչում: Հղիության ընթացքում արգանդը մեծանում է, քանի որ պտուղը աճում է: Արգանդի պատերը բաղկացած են մկանային շերտերից: Ծննդաբերական կծկումները ժամանակ արգանդի մկանները կրճատվում են, արգանդի վզիկը ձգվում է և բացվում, իսկ պտուղը առաջ է շարժվում ծննդաբերական ուղիներով:

Արգանդի պարանոցը դրա ստորին մասն է, որը միացնում է արգանդը և հեշտոցը: Ծննդաբերության ընթացքում արգանդի պարանոցի պատերը նեղանում են, արգանդի պարանոցը ընդլայնվում է՝ դառնալով մոտ 10 սանտիմետր տրամագծով կլոր անցք, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում պտղի ծնունդը։

Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, որը գտնվում է ներքին և արտաքին սեռական օրգանների միջև՝ հեշտոցի մուտքի մոտ: Յուրաքանչյուր աղջիկ ունի իրեն բնորոշ կուսաթաղանթ՝ իր առանձնահատկություններով։

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 15664
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ