Ինչպես օգտագործել դաշտանային բաժակը/թասակը

Ինչպես օգտագործել դաշտանային բաժակը/թասակը


Ինչպես տեղադրել դաշտանային բաժակը

• Ընդունեք հարմար դիրք՝ կանգնած, նստած կամ ծնկների վրա հենված

• Թուլացեք և մի շտապեք

• Շրջեք բաժակը և պահեք այն մի ձեռքով

• Թուլացեք, ազատ ձեռքով նրբորեն բացեք սեռական շուրթերը և մտցրեք շրջված բաժակի կլորավուն եզրը հեշտոցի մեջ

• Բաժակը ներս հրեք: Ուղղեք այն դեպի մեջքի հատված, այլ ոչ թե կտրուկ վեր։

Երբ բաժակն ամբողջությամբ ներդրված է, թողեք այն: Այն պետք է բացվի ներսում. եթե չբացվի, սեղմեք բաժակի հատակին և փորձեք պտտել այն:

Բաժակը պետք է ամբողջությամբ ներսում լինի՝ ներառյալ բռնակը:

Ճիշտ տեղադրված բաժակը միանգամայն չի զգացվում և կարող է մնալ ներսում մինչև 12 ժամ:

 

Ինչպես հեռացնել բաժակը

Բաժակը հեռացնելու համար նստեք զուգարանակոնքին։Մկաններով ուժ տվեք, որպեսզի բաժակը ցած իջնի:

Փորձեք բռնել ամանի ներքևի հատվածից: Եթե չեք կարողանում բռնել բաժակի հիմքից, ապա, բռնակից բռնելով, ցած իջեցրեք, այնուհետև բռնեք հիմքից։ Սեղմեք բաժակի  հիմքը և զգուշորեն քաշեք ներքև։

Եթե բաժակը շատ է սեղմված, մտցրեք մատը ամանի երկայնքով և հիմքից հրեք այն դեպի դուրս։

Բաժակն ուղղահայաց պահելով՝ ամբողջովին հանեք այն  և թափեք պարունակությունը։

Ինչպես լվանալ բաժակը

Դաշտանային բաժակը նախ լվացեք սառը ջրով, որպեսզի  այն չսևանա։

Այնուհետև լվացեք տաք ջրով և օճառով: Օգտագործեք փափուկ, առանց բուրավետ նյութերի օճառ կամ ինտիմ հիգիենայի միջոցներ:

Դրանից հետո բաժակը կրկին կարելի է տեղադրել: Դաշտանի ավարտից հետո բաժակը հարկավոր է ախտահանել` ջրի մեջ եռացնելով կամ հատուկ ախտահանիչ նյութեր օգտագործելով:

Բաժակը պահեք կտորե տոպրակի մեջ:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 28431
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ