Ստամոքսի խանգարում դաշտանի ընթացքում: Փորլուծություն դաշտանից առաջ կամ հետո. պատճառները, ախտանիշներն ու բուժումը

Ստամոքսի խանգարում դաշտանի ընթացքում: Փորլուծություն դաշտանից առաջ կամ հետո. պատճառները, ախտանիշներն ու բուժումը


  Դաշտանի ընթացքում փորլուծության հիմնական պատճառները


 Կնոջ օրգանիզմում մեծ թվով հորմոններ են արտադրվում դաշտանի ընթացքում: Այդ պատճառով էլ աղիքի պատերը սկսում են ավելի հաճախ կծկվել։ Աղիքների գործունեության վրա ազդող մեկ այլ գործոն է փոքր կոնքում արյան կուտակումը: Այդ իսկ պատճառով, դաշտանի առաջին երկու օրերը կարող են ուղեկցվել փորլուծությամբ: Դրանից հետո արյան քանակը կրճատվում է, իսկ կղազատումը կարգավորվում։

Ընթերցեք նաև՝ Ամեն ինչ առաջին դաշտանի մասին

Դաշտանի ընթացքում կնոջ օրգանիզմն ընդհանուր առմամբ թուլանում է և առավել հեշտ է ենթարկվում տարբեր ազդեցությունների: Մի՛ մոռացեք, որ այս օրերին շատ հաճախ փոփոխվում են նաև համային նախասիրությունները: Ուստի, նոր մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել աղիքային խանգարման:

Որպես կանոն, կղազատման հետ կապված խնդիրներն անցնում են երեք օրվա ընթացքում: Այս ընթացքում օրգանիզմն ազատվում է ավելորդ հեղուկից, և ամեն ինչ կարգավորվում է:

Արդյո՞ք հարկավոր է դաշտանի ընթացքում բուժել փորլուծությունը:

Եթե փորլուծությունը վերանում է դաշտանի սկսվելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, ապա անհանգստանալու և դեղորայք ընդունելու կարիք չկա:

Դաշտանի ընթացքում աղիքների վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենալու համար հետևեք հետևյալ խորհուրդներին.

• Մի՛ օգտագործեք էկզոտիկ, տապակած և յուղոտ սնունդ

• Հեռացրե՛ք սննդակարգից այն մթերքները, որոնք ակտիվացնում են աղիքների աշխատանքը

• Դաշտանի ընթացքում աղիքների վրա կարող են ազդել նաև սթրեսներն ու հոգեբանական խանգարումները: Ուստի հարկավոր է խնայել նյարդային համակարգը, հանգստանալ բնության գրկում, քայլել և սպորտով զբաղվել


Ինչպե՞ս հասկանալ, որ դաշտանի ընթացքում առաջացած լուծը վկայում է լուրջ խնդիրների մասին։

• Տևում է 3 օրից ավելի

• Կղազատումը կատարվում է օրական ավելի քան 10 անգամ

• Ուղեկցվում է որովայնի ուժեղ ցավերով, թուլությամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ և փսխումով

• Կղանքն առանձնանում է անսովոր գույնով, փրփուրով, առկա արյան հետքերով, կանաչ կտորներով և անսովոր հոտով

Նման ախտանիշների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի։ Հատկապես վտանգավոր են աղիքային վարակները, որոնց դեպքում արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ։

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 8019
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ