Ինչպե՞ս արագացնել նյութափոխանակությունը

Ինչպե՞ս արագացնել նյութափոխանակությունը

Նյութափոխանակությունը այն արագությունն է, որի ընթացքում օրգանիզմը վերամշակում է սնունդը: Եթե փորձում եք նիհարել, ապա նյութափոխանակության բարելավումը կօգնի ձեզ այդ հարցում։ Նյութափոխանակության բարելավումը դիետայի միջոցով

1.Օրվա ընթացքում կերեք հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Եթե օրական սնվեք 4-6 անգամ և ուտեք օգտակար մթերքներ փոքր չափաբաժիններով, ապա կարող եք բարելավել նյութափոխանակությունը:

2. Նախապատվություն տվեք ցածր յուղայնությամբ և սպիտակուցներով հարուստ մթերքներին: Սննդակարգում այսպիսի մթերքների ներառումը կօգնի արագացնելու նյութափոխանակությունը, քանի որ օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում սպիտակուցները մարսելու համար:

3. Կերակուրներին համեմունքներ ավելացրեք, քանի որ դրանք նույնպես արագացնում են նյութափոխանակությունը։

Ընթերցեք նաև Ի՞նչու է կնոջ մոտ առաջանում հաճախամիզություն

Նյութափոխանակության բարելավումը ֆիզիկական վարժությունների միջոցով

1. Զբաղվեք աերոբիկայով Կատարեք վարժություններ ամեն օր՝ առնվազն 30 րոպե տևողությամբ:

2. Ներառեք ձեր մարզումների մեջ ուժային տարբեր վարժություններ: Մկանների զանգվածի աճը արագացնում է նյութափոխանակությունը, երբ մարմինը հանգիստ վիճակում է:

3. Եղեք ֆիզիկապես ակտիվ: Որքան ավելի շատ եք շարժվում, այնքան բարձր է նյութափոխանակության մակարդակը:

Նյութափոխանակության արագացման այլ մեթոդներ

1. Ջուր շատ խմեք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի շատ օգտագործումն արագացնում է նյութափոխանակությունը 40 % -ով:

2. Սուրճ խմեք: Ապացուցված է, որ սուրճը բարելավում է նյութափոխանակությունը կոֆեինի բարձր պարունակության շնորհիվ:

3. Կանաչ թեյ խմեք: Կանաչ թեյի օգտագործումը, ֆիզիկական վարժությունների հետ համատեղ, կարող է արագացնել նյութափոխանակությունը:

4․ Կերեք առողջ սնունդ և խուսափեք ռադիկալ դիետաներից: Ռադիկալ դիետաներն օգնում են ստանալու արագ արդյունք, բայց զգալիորեն սահմանափակում են կալորիաների ընդունումը, ինչը կարող է բացասաբար ազդել նյութափոխանակության վրա:

Ինչ է նյութափոխանակությունը

1․ Որոշեք, թե ինչից է կախված ձեր նյութափոխանակությունը: Շատ գործոններ են ազդում նյութափոխանակության վրա. Տարիք. քառասուն տարեկանից հետո նյութափոխանակությունը նվազում է։ Սեռ. որպես կանոն՝ տղամարդկանց մոտ նյութափոխանակության մակարդակն ավելի բարձր է, քան կանանց: Ժառանգականություն. նյութափոխանակության մակարդակը հիմնականում որոշվում է գեներով: Վահանաձև գեղձի խանգարումներ. Հիպոթիրեոզը (վահանաձև գեղձի հորմոնների պակաս) և հիպերթիրեոզը (վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկ) կարող են դանդաղեցնել կամ արագացնել նյութափոխանակությունը: Եթե կարծում եք, որ ունեք վահանաձև գեղձի հիվանդություն, ապա անպայման դիմեք բժշկի։ Մարմնի կառուցվածքը. ճարպային հյուսվածքներն ունեն ավելի ցածր նյութափոխանակության գործառույթ, քան մկանային հյուսվածքները: Որքան շատ են մկանային հյուսվածքները, այնքան բարձր է նյութափոխանակության մակարդակը: Կլիման և մարմնի ջերմաստիճանը. արևադարձային կլիմայում ապրող մարդկանց նյութափոխանակության մակարդակը սովորաբար 5-20 %-ով բարձր է, քան չափավոր կլիմայում բնակվողների մոտ:

2․ Որոշեք ձեր նյութափոխանակության մակարդակը հանգիստ վիճակում: Այս ցուցանիշը կօգնի որոշելու, թե որքան կալորիա է անհրաժեշտ ձեր օրգանիզմին: Համացանցում կան բազում հաշվիչ-բանաձևեր, որոնցից կարող եք օգտվել։

3. Անհրաժեշտության դեպքում վերահաշվարկեք ձեր նյութափոխանակության մակարդակը: Երբ քաշ եք կորցնում, նյութափոխանակությունը դանդաղում է։ Ուստի, սահմանափակելով կալորիաների ընդունումը, դուք առավել հեշտ եք նիհարում, քանի որ օրգանիզմը բավարար քանակությամբ կալորիա չի ստանում: Սակայն հաշվի առեք, որ քաշի կորստի հետ մեկտեղ կրճատվում է նաև կալորիաների անհրաժեշտությունը, ուստի, եթե ցանկանում եք շարունակել նիհարելու գործընթացը, ապա անհրաժեշտ է ավելի շատ սահմանափակել կալորիաների սպառումը։
 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: