Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում հաճախամիզություն 

Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում հաճախամիզություն 

Կանանց մոտ ամենատարածված խնդիրներից մեկը հաճախամիզությունն է: Այն կարող է անհարմարություն առաջացնել առօրյայում, խախտել ծրագրերը և փչացնել տրամադրությունը: 

Հաճախամիզությունը կանանց մոտ, պատճառները... 

Կան մի շարք պատճառներ, որոնք կանանց մոտ հաճախամիզություն են առաջացնում: Պարզելով խնդրի առաջացման պատճառը՝  կարող եք ազատվել դրանից և վերադառնալ ձեր սովորական կյանքին: Կախված հիվանդության էթիոլոգիայից՝ կնոջ մոտ հաճախամիզությունը կարող է ուղեկցվել ցավով կամ առանց ցավի: Որոշ դեպքերում, զուգարան գնալու հաճախակի պահանջը կարող է վկայել լուրջ հիվանդությունների զարգացման մասին: 

Եթե կինը մի քանի օր անընդմեջ հաճախ է գնում զուգարան, ապա պետք է դիմի մասնագետի: Որքան կոնկրետ նա կկարողանա նկարագրել իր վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի հասկանալ՝ որտեղ փնտրել խնդրի օջախը: 

Ցիստիտ 

Կանանց մոտ ցիստիտի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ: Ցիստիտի հիմնական ախտանիշը նույնիսկ մեզի քիչ քանակության առկայության դեպքում հաճախակի միզելու ցանկության առաջացումն է։ Միևնույն ժամանակ, միզելու գործընթացը պատճառում է  ցավի, այրոցի և ծակոցի զգացողություններ: Ցիստիտի դեպքում  չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ կան տարբեր լուրջ պատճառներ` աղիքային հիվանդություն, դիմադրողականության անկում, գերսառեցում, առանց քսուքի պահպանակի օգտագործում և այլն: Բուժումը ուղղակիորեն կախված է հիվանդության առաջացման պատճառից: 

Պոլիուրիա 

Հիվանդության հիմնական առանձնահատկությունը մեզի ամենօրյա ծավալի աճն է: Կինը կարող է նկատել, որ մեզի ծավալը, 1-1,5 լիտրի փոխարեն այժմ կարող է լինել 1,8-3 լիտր: Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ պոլիուրիան կարող է առաջանալ նաև բնական գործոնների հետևանքով. մեծ քանակի հեղուկի ընդունում, միզամուղ միջոցների կամ բույսերի օգտագործում, գերսառեցում, սթրես: 

Բայց կան պոլիուրիայի առաջացման այլ պատճառներ ևս, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի. 

• նեֆրոպատիա (երիկամների աշխատանքի խանգարում) կամ երիկամային անբավարարություն. 

• հիպոֆիզի աշխատանքի խանգարում 

• վերերիկամային հիվանդություններ 

• հիպերպարատիրեոզ (էնդոկրին համակարգի հիվանդություն) 

• շաքարախտ 

• հիպոկալիեմիա (կալիումի անբավարարություն) 

• հիպերկալցիեմիա (ավելորդ կալցիում) 

• ոչ շաքարային դիաբետ (այն հազվադեպ է): 

• նոկտուրիա (երբ գիշերը հաճախակի արթնանում են միզելու ցանկությունից) 

Նոկտուրիայի դեպքում մարդու մոտ  գիշերային ժամերին առաջանում է  հաճախամիզություն: Մարդը կարող է արթնանալ գիշերվա ընթացքում 2-ից ավելի անգամներ: Եթե այս վիճակը  շարունակվում է մի քանի գիշեր, ապա հարկավոր է դիմել մասնագետի: Նոկտուրիան կարող է լինել այլ հիվանդությունների հետևանք: Բացի այդ, այն ազդում է կնոջ տրամադրության վրա: Նա  նորմալ չի քնում և օրվա ընթացքում դառնում է ցրված, հոգնած  և հոռետես: 

Կան անվնաս պատճառներ, որոնք կանանց մոտ առաջացնում են գիշերային հաճախամիզություն: Դրանք են՝ մեծ քանակությամբ հեղուկի ընդունումը, միզամուղների ընդունումը, սթրեսը, քնի խանգարումը։ 

Նոկտուրիայի առաջացման լուրջ պատճառներ. 


• լեյկոպլակիա 

• երիկամային հիվանդություն 

• միզապարկի իջեցում 

• հիպերակտիվ միզապարկ․ հիպերակտիվ միզապարկի դեպքում կինը տառապում է հաճախամիզությունից և անմիզապահությունից 

Հիպերակտիվ միզապարկի համախտանիշին ամենից հաճախ հանգեցնում է մկանների չափազանց մեծ ակտիվությունը։ Նման սինդրոմի բուժումը ներառում է տարբեր եղանակներ՝ հիմնված կլինիկական պատկերի վրա. 

• հեղուկի օգտագործման ռեժիմ 

• բանջարեղենի ներառում սննդակարգում  

• դեղորայքային թերապիա 

• A բոտուլոտոքսինի ներարկումներ 

• միզապարկի դեներվացիա 

• իլեոցիստոպլաստիկա 


Ուրոգենիտալ համակարգի ուռուցք 

Միզասեռական համակարգի օրգանների նորագոյացությունները, օրինակ, միզապարկի քաղցկեղը, կարող են դրսևորվել միզարձակության խանգարումների տեսքով: Միզարձակությունը կարող է դառնալ հաճախակի կամ հազվադեպ: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է լրացուցիչ ախտանիշներով, որոնցից են ցավը և արյան առկայությունը մեզի մեջ: 

Ախտորոշման համար անհրաժեշտ են լաբորատոր և գործիքային ախտորոշիչ մեթոդներ: 

Եթե մեզի մեջ արյուն եք նկատում, ապա պետք չէ անհապաղ ինքներդ ձեզ ախտորոշել «քաղցկեղ»: Մեզի մեջ արյան հետք է լինում նաև  թութքի դեպքում: 

• Երիկամային հիվանդություն


Երիկամների աշխատանքի խանգարումը անմիջապես ազդում է միզարձակման հաճախականության, ծավալի, գույնի և հոտի օրինաչափության վրա: Որոշ դեպքերում կինը կարող է ունենալ տհաճ զգացողություններ երիկամների շրջանում  կամ նույնիսկ ցավ: Երիկամների հիվանդության դեպքում պետք է դիմել նեֆրոլոգի: Որպես կանոն՝ մասնագետը նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն, արյան և մեզի ընդհանուր վերլուծություններ: 

Գերսառեցում 

Եթե կինը մրսում է զբոսանքի ընթացքում, ապա պետք է տուն վերադառնալուց հետո անպայման տաքանա: Հաճախ գերսառեցման պատճառով առաջացած հաճախամիզությունն արագ վերանում է մեկ օրվա ընթացքում, եթե գերսառեցումը սաստիկ չի եղել, և մարմինը արագ տաքացել է: 

Հետծննդաբերական ժամանակաշրջան 

Կանանց մոտ հաճախամիզությունը բնական երևույթ է ծննդաբերությունից հետո 

Հաճախամիզության բուժումը 

Կանանց մոտ հաճախամիզությունը կարող է բուժել միայն բժիշկը։ Կախված այն բանից, թե ինչն է հանգեցրել հաճախամիզության՝ բժիշկը սահմանում է արդյունավետ դեղամիջոց՝ 

• դեղորայքային բուժում, 

• հակաբիոտիկներ` պրոբիոտիկների հետ համատեղ,  

• հակաբակտերիալ միջոցներ: 

Միզուղիների համակարգի հիվանդությունների դեպքում՝  օրգանների աշխատանքի կարգավորման համար նախատեսված միջոցներ, ճիշտ սննդակարգ, անհրաժեշտության դեպքում՝ վիտամինային թերապիա, իսկ  բարդ դեպքերում` վիրաբուժական միջամտություն։ 

Ցիստիտի դեպքում՝ գինեկոլոգի կողմից նշանակված հակաբիոտիկ թերապիա կամ վիրահատություն: Ի դեպ, վիրաբուժական միջամտությունը կարող է օգնել մեկընդմիշտ ազատվել խնդրից, բայց ամեն ինչ անհատական է:

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Նմանատիպ նյութեր

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Այս հիվանդության դեպքում խաթարվում է արյան բջիջների հասունացման գործընթացը