Սպիտակ արտադրություն կանանց մոտ. Ի՞նչ է դա

Սպիտակ արտադրություն կանանց մոտ. Ի՞նչ է դա 
Սպիտակ խիտ արտադրությունը յուրաքանչյուր աղջկա  ծանոթ երևույթ է: Այն վտանգավոր չէ և անհանգստանալու կարիք չկա: Բայց եթե կասկածներ ունեք, կարդացեք այս հոդվածը և ազատվեք բոլոր վախերից: 
Արտադրություն կանանց մոտ. Ինչո՞ւ է այն անհրաժեշտ: 
Ընթերցեք նաև՝ Նորմալ արտադրություն. ո՞ր դեպքում չարժե անհանգստանալ
Գրեթե բոլոր աղջիկներին ծանոթ իրավիճակ է․ զգում եք, որ ունեք արտադրություն և կարծում եք՝ դաշտանը սկսվել է, սակայն միայն սպիտակ կամ դեղնավուն բծեր եք հայտնաբերում: Սա լիովին նորմալ հեշտոցային արտադրություն  է: Սովորաբար, հեշտոցային առաջին արտադրությունն աղջիկների մոտ հայտնվում է 10-12 տարեկան հասակում: Եվ սա հստակ նշան է, որ մի քանի ամիս անց ( առավելագույնը վեց ամիս) աղջկա մոտ կսկսվի առաջին դաշտանը։ Դուք, իհարկե, կարող եք գանգատվել, բայց, իրականում, արտադրությունը շատ կարևոր է։ Ձեր օրգանիզմը սպիտակ արտադրություն է առաջացնում՝ հեշտոցը մաքրելու և խոնավացնելու համար: Եվ դա շատ լավ է, քանի որ եթե ներսում չոր լիներ, վարակների զարգացման հավանականությունն ավելի մեծ կլիներ: Այսպիսով, կանանց մոտ սպիտակ արտադրությունը օրգանիզմի բացարձակ բնական և անհրաժեշտ աշխատանքն է: 
Ի՞նչ է սովորական հեշտոցային արտադրությունը 
Այսպիսով, մենք պարզեցինք, որ չպետք է վախենալ արտադրությունից։ Այն նորմալ երևույթ է: Այնուամենայնիվ, դուք պետք է միշտ ուշադիր լինեք և կարողանաք տարբերակել առողջ արտադրությունը անառողջից, որի դեպքում պետք է այցելել գինեկոլոգի։ 
Առողջ հեշտոցային արտադրություն․ հոտ չունեցող արտադրություն, թափանցիկ և միատարր․ կարող է ունենալ յուղային բնույթ, այնուհետև չորանալ։ 
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել գինեկոլոգին 
Դուք անպայման պետք է այցելեք գինեկոլոգի, եթե ձեր հեշտոցային արտադրությունը՝ 
Սկսել է առաջացնել քոր կամ գրգռում 
Ստացել է անսովոր գույն 
Տհաճ հոտ ունի 
Դարձել է տարասեռ՝ կաթնաշոռի նման 
Մի՛ անհանգստացեք, դա վտանգավոր չէ․ բժիշկը պարզապես կզննի ձեզ և հետազոտության համար կվերցնի  արտադրության նմուշը: 
Եթե  արտադրությունն անհանգստություն և որևէ անհարմարություն է առաջացնում, մի՛ սպասեք, որ այն ինքն իրեն կանցնի, բայց իզուր խուճապի մի մատնվեք, այլ պարզապես դիմեք բժշկի: 
Ինչո՞ւ է սովորականից ավելի շատ արտահոսք լինում 
Դաշտանային ցիկլի ընթացքում կանանց մոտ արտադրությունների ծավալը կարող է տարբեր լինել. 
I փուլում (դաշտանից անմիջապես հետո) դրանք քիչ են։ 
II փուլում (ցիկլի կեսին, երբ տեղի է ունենում օվուլյացիա) արտադրությունը դառնում է ավելի շատ։ 
III փուլում (դաշտանի նախօրեին) այն կրկին կնվազի, բայց կարող է լինել ավելի խիտ և պակաս թափանցիկ: 
IV փուլում սկսվում է դաշտանը:
 
Աղբյուրը
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում