Կարելի՞ է արդյոք լողալ դաշտանի ընթացքում

Կարելի՞ է  արդյոք լողալ դաշտանի ընթացքում 
 
Չգիտե՞ք՝ կարելի է արդյոք դաշտանի ընթացքում լողանալ կամ լողավազանում լողալ: Այժմ մենք ամեն ինչ մանրամասն կբացատրենք
Կարելի՞ է արդյոք լոգանք ընդունել դաշտանի ընթացքում 
Հիգիենայի պահպանումը   կարևոր է հատկապես այդ շրջանում: Ճիշտ է, ավելի լավ է նախապատվությունը տալ ցնցուղին, քանի որ լոգարանում ջրի բարձր ջերմաստիճանը նպաստում է արյան անոթների լայնացմանը, այդ թվում՝ արգանդում: Սա նշանակում է, որ ձեր դաշտանային արտադրությունը կարող է ավելի ուժգին դառնալ: Այս դեպքում տաք ջուրը հանգստացնում է նյարդային վերջույթները և կարող է թեթևացնել ցավը դաշտանի ընթացքում: Հետևաբար, խորհուրդ է տրվում միայն ցնցուղ ընդունել, բայց ոչ ավելի, քան 5-7 րոպե: 
Դաշտանի ընթացքում ջրում լողալը։ Կարելի՞ է լողալ դաշտանի ընթացքում: 
Այս հարցի շուրջ միանշանակ պատասխան չկա․ ամեն ինչ անհատական  է և կախված է ձեր օրգանիզմի առանձնահատկություններից: Բայց պետք է հիշել, որ՝ 
Հիպոթերմիան (թերջերմություն) կարող է հանգեցնել միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացմանը, քանի որ դաշտանի ընթացքում ձեր օրգանիզմը թուլանում է։ 
Ջրում առկա վարակներն ու մանրէները կարող են ներս թափանցել, քանի որ դաշտանի ժամանակ արգանդի վզիկը փոքր-ինչ բացվում է: 
Դուք կարող եք լողալ դաշտանի ժամանակ, եթե հետևեք այս պարզ կանոններին. 
Ջուրը, որում պատրաստվում եք լողալ, պետք է մաքուր լինի: 
Մի՛ լողացեք լճացած ջրում (լիճ, լճակ) և այն վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ են լողում։ 
Եթե  դրանք առաջին օրերն են, և դաշտանը շատ ուժեղ է, ապա ավելի լավ է սպասեք մի քանի օր: 
Անպայման օգտագործեք տամպոն: Այն ձեզ կպաշտպանի վարակներից և կպահի արտահոսքը: Բայց մի՛ մոռացեք ջրիզ դուրս գալուց անմիջապես հետո հեռացնել տամպոնը։ 
Մի՛ լողացեք սառը ջրում․ դա կարող է ցրտահարման պատճառ դառնալ: 
Լողավազանը դաշտանի ժամանակ հակացուցված չէ, եթե չկա ծանրաբեռնում, հակառակ դեպքում արտահոսքը կդառնա ավելի ինտենսիվ: Առաջին մի քանի օրերի ընթացքում ավելի լավ է հրաժարվել լողավազանում լողալուց: Մի՛ մոռացեք, որ պետք չէ սառը ջրում լողալ, իսկ լողավազանում անցկացրած ժամանակը պետք է լինի սովորական օրերին լողալուց ավելի կարճ: Պարզապես հիշեք օգտագործել տամպոն: Դաշտանը չի խանգարի ձեր ամենօրյա գործունեությանը: Կարող եք սպորտով զբաղվել, դպրոց գնալ, զբաղվել տան գործերով, լողալ և անել այն ամենը, ինչ սովոր եք անելու, եթե լավ եք զգում։
 
Աղբյուրը
Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները․ ի՞նչ անել

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ինչպես պարզել են գիտնականները, մարմնի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն:

Սեռավարակներ

Սեռավարակներ

Մանրէները, որոնք ունակ են ազդելու սեռական համակարգի օրգանների գործունեության վրա և փոխանցվելու մեկ անձից մյուսին սեռական հարաբերության ընթացքում, անվանվում են սեռավարակներ

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում օրգազմ