Անալ սեքս

Անալ սեքս

Դուք չեք կարող հղիանալ անալ սեքսից: Դա փաստ է: Կա՞ն այլ առավելություններ։ Եկե՛ք հաշվի առնենք բոլոր դրական և բացասական կողմերը։ Ի՞նչ է անալ սեքսը: Անալ սեքսը՝ առմանդամի, մատների կամ սեռական խաղալիքների ներհրումն է՝ հետանցքի մեջ։Առաջին անալ սեքսը կարող է տհաճ լինել (օրինակ՝ հետանցքում ցավի, քորի, այրոցի առաջացում), սակայն հետագայում տհաճ զգացողությունները կարող են նվազել։Այնուամեմայնիվ, անհարմարության զգացողությունը կարող է որոշ ժամանակ պահպանվել (կախված է ներհրման ուժից, պրոկտոլոգիական հիվանդությունների առկայությունից) ։Շատ պրոկտոլոգներ կարծում են, որ հետանցքի սեռական խթանումն անբնական է, որովհետև ուղիղ աղիքն ու անալ ուղին սեռական գործընթաց չեն կատարում։Առնանդամի ներհրման պատճառով առաջացած հետանցքի լորձաթաղանթի պատռվածքները կարող են մեծացնել պրոկտոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը։

Անալ սեքսի կանոնները
Անալ սեքսով զբաղվելիս պետք է հետևել պարզ կանոնների. պահպանե՛լ անձնական և ինտիմ հիգիենայի կանոնները, օգտագործե՛լ պահպանակներ և քսանյութեր: Անալ սեքսի համար կարելի է օգտագործել սովորական, ջրային հիմքով լուբրիկանտ՝ առանց սառեցման և այլ նորաձև էֆեկտների: Այն կպահպանի հետանցքի ամբողջականությունը ՝ անկախ նրանից, թե ինչ եք մտցնում այնտեղ. մատը, անալ խաղալիքը կամ առնանդամը: Ուղիղ աղիքն ի վիճակի չէ քսուք առաջացնել, ինչը հանգեցնում է պատռվածքների և վարակների առաջացման, հատկապես՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՄԻԱՎ, մարդկային պապիլոմավիրուս, հերպեսի սիմպլեքս վիրուս, քլամիդիա և այլն): Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ՝անալ սեքսը ամենավտանգավոր սեռական հարաբերությունն է ՄԻԱՎ-ի փոխանցման համար, քանի որ հետանցքային լորձաթաղանթը բարակ է և հակված է պատռվելու։ Անալ սեքսը կարող է հանգեցնել նաև սեռական օրգանների բորբոքման և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։

Բոլոր դեպքերում, երբ առնանդամը ներհրվում է հետանցքի մեջ, օգտագործե'ք պահպանակ։ Իմաստ չունի հիշեցնել, որ մինչ այդ պետք է լոգանք ընդունել։Կարծում եմ, որ այս կանոնը պետք է պահպանվի միշտ և ամենուր: Երբեք առնանդամը մի մտցրեք հեշտոցի մեջ՝ անմիջապես հետանցքից հետո կամ հակառակը: Սեռական օրգաններում առկա մանրէներն անհամատեղելի են։ Փոխեք պահպանակը և միայն դրանից հետո փոխեք դիրքը: Նույնը վերաբերում է նաև օրալ սեքսին: Այս դեպքում խորհուրդ է տրվում ցնցուղ ընդունել , որպեսզի պաթոգեն միկրոֆլորան չթափանցի զուգընկերոջ բերանի խոռոչի մեջ: Սեռական խաղալիքների օգտագործման ժամանակ նույնպես մի՛ մոռացեք հիգիենայի մասին։ Դրանք պետք է ստերիլ մաքրել ինչպես ոչ ավանդական, այնպես էլ ավանդական սեռական հարաբերության ժամանակ օգտագործման դեպքում:
Դիրքեր ՝ անալ սեքսի համար
Անալ սեքսի ամենատարածված դիրքերն են՝ վերևից նստած և կողքի պառկած: Երկու դիրքերն էլ հարմար են սկսնակների համար, քանի որ նվազեցնում են ցավը և տհաճ զգացողությունը ՝ներհրման ընթացքում: Էքստրեմալ դիրքերով փորձելը կարող է ուղիղ աղիքի վնասվածքների պատճառ դառնալ։ Մարդն ունի երկու սֆինտեր `արտաքին և ներքին: Ցավի և անհանգստության պատճառը ներսում է: Տհաճ զգացողությունները նվազեցնելու համար անհրաժեշտ է՝ նախաբան. զուգընկերը կարող է մատով շրջանաձև մերսել հետանցքը։Անհրաժեշտ է անել դա դանդաղ և ուշադիր՝ աստիճանաբար ավելացնելով ներթափանցման խորությունը: Եթե զուգընկերը դա անում է կոպիտ կամ կտրուկ, ապա նա կարող է վնասել պատերը: Խորհուրդ. մի՛ չարաշահեք ալկոհոլը, որպեսզի գոհացնեք զուգընկերոջը և ցավ չզգաք: Ալկոհոլը ճնշում է ցավի սինդրոմը, բայց չի վերացնում դրա պատճառը: Եթե անալ սեքսը Ձերը չէ, կան օրգազմի հասնելու շատ այլ եղանակներ: Փնտրե՛ք Ձերը։

Հնարավո՞ր է հղիանալ անալ սեքսի արդրունքում։
Անալ սեքսը չի հանգեցնում հղիության: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե սերմնահեղուկը մտնում է հեշտոցի մեջ: Որպես կանոն, դա տեղի է ունենում, երբ անալ սեքսին անմիջապես հաջորդում է հեշտոցային սեքսը: Սեռական առողջության ամերիկյան կազմակերպությունն ասում է, որ հնարավոր չէ ամբողջովին բացառել անալ ճանապարհով հղիանալու հավանականությունը։ Զուգընկերների սեռական բարձր ակտիվության պատճառով սերմնահեղուկը կարող է թափանցել հեշտոցի պատերի մեջ, օրինակ, դիրքի փոփոխման ընթացքում: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները : Սեռական առողջության և անցանկալի հղիությունից խուսափելու համար լավագույն միջոցը՝ պահպանակներ են:

Անալ սեքսի հետևանքները
Շատ տղամարդկանց և կանանց հետաքրքրում է ՝ արդյոք վտանգավո՞ր է անալ սեքսը։ Շատ դեպքերում՝ նրանք, ովքեր զբաղվում են անալ սեքսով,հակված են՝
*անալ ճեղքվածքների, պոլիպների զարգացման
 *հետանցքի վնասվածքների առաջացման
*անալ քաղցկեղի առաջացման, հատկապես վատ սովորությունների ֆոնի վրա (ծխել, ուժեղ ալկոհոլային խմիչքներ օգտագործել):
Բացի այդ, ոչ ավանդական սեքսը կարող է հանգեցնել թարախակույտերի զարգացմանը, մաշկի վարակի առաջացմանը, անուսի հիվանդությունների առաջացմանը (պրոկտիտ, թութք, անալ գեղձերի բորբոքում): Եթե  զբաղվում եք անալ սեքսով, բժիշկները խորհուրդ են տալիս՝ պարբերաբար հետազոտվել պրոկտոլոգի մոտ: Պլանային հետազոտությունները կօգնեն ժամանակին սկսել թութքի, հանգույցներ կամ անալ ճեղքերի բուժումը, որոնց առաջացման պատճառը կարող է լինել ոչ ավանդական սեռական հարաբերությունը:

Աղբյուրը

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: