Առաջին դաշտան․ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս․․․

Առաջին դաշտան․ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս․․․

Քո առաջին դաշտանը․ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Դեռահաս աղջիկների մոտ դաշտանի սկիզբը սեռական հասունացման կարևոր փուլ է
համարվում: Սա այն բազում նշաններից մեկն է, որ  աղջիկն արդեն սեռահասուն
տարիքում է և կարող է հղիանալ: Դաշտանը նուրբ թեմա է, որը ոչ բոլոր
ընտանիքներն են կարող ճիշտ լուսաբանել և բացատրել, թե ինչ է կատարվում,
տալ գիտական տեղեկություն, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում նրա
մարմնի հետ և ինչ է փոխվելու այժմ նրա կյանքում: Շատ աղջիկներ վախով են
սպասում դաշտանի սկզբին, մի մասն էլ՝ անհամբերությամբ։ Այն, ինչ զգում եք
այս պահին, նորմալ է։ Ցավոք,տվյալների թերի լինելու և դպրոցական
ուսումնական ծրագրում վերարտադրողական առողջության վերաբերյալ հատուկ
դասերի բացակայության պատճառով շատ աղջիկների և տղաների մեծամասնությունը
չունի հիմնարար գիտելիքներ՝ կանանց վերարտադրողական համակարգի
կառուցվածքի մասին, այն մասին,թե ինչ է դաշտանը և ինչպես է դա տեղի
ունենում, հիգիենայի անվտանգ կանոնների և  պաշտպանվելու վերաբերյալ։ Սա
շատ վատ է, քանի որ այս չափազանց կարևոր ոլորտի վերաբերյան հստակ
տեղեկատվության բացակայությունը կարող է հանգեցնել առողջական վատ
հետևանքների։

Կարող եք կարդալ նաև՝ Ինչո՞ւ է դաշտանը ուղեկցվում ցավով և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Առաջին դաշտանի (մենարխե) նախանշանները

Դեռահաս աղջիկների մոտ առաջին դաշտանը (մենարխե)  կարող է սկսվել տարբեր
տարիքում և դա կախված է , թե երբ է սկսվում սեռական հասունության
ժամանակահատվածը, երբ է մարմինը սկսում  հասունանալ և մտնել այն փուլ,
երբ աղջիկը գտնվում է սեռահասուն տարիքում, այսինքն ՝ ի վիճակի է
հղիանալ: Սեռական հասունացման փուլ մտնելու մասին վկայող առաջին նկատելի
նախանշաններից է՝ «փքված» կրծքերը։ Պետք չէ այն շփոթել կրծքի իրական աճի
հետ, այս դեպքում պարզապես պտուկներն են ավելի ուռուցիկ դառնում։ Այլ
աղջիկների մոտ կարող է նախանշան լինել՝ ցայլքի հատվածում մազերի աճը։
Միջինում 4-4,5 տարի անց նոր սկսվում է դաշտանը, սակայն նորմալ է
համարվում 1,5-6 տարի ընկած ժամանակահատվածը։ Հաճախ դաշտանային ցիկլի
մեկնարկի մասին վկայում են՝ թևատակերի մազերի աճը և կրծքագեղձի
մեծացումը՝ մինչև հասուն տարիքի կրծկալի չափերի։ Այս պահից սկսած՝ կարելի
է ակնկալել, որ 3-6 ամիս անց կսկսվի դաշտանը, եթե իհարկե դեռ չի սկսվել։
Դաշտանի մոտալուտ սկզբի մասին է վկայում նաև աճի դանդաղեցումը։ Այնուհետ,
առաջիկա 6 ամիսների ընթացքում աղջիկը կարող է նկատել ցայլքի շրջանում
մազերի առաջացում և աճ, որից ևս 6 ամիս անց կնկատի կտրուկ աճ, իսկ մեկ
տարի անց  կրծքերի մեծությունը կհասնի մեծ չափերի և թևատակերին մազեր
կաճեն։ Այդ ժամանակ էլ կամ գուցե 4 ամիս անց կսկսվի առաջին դաշտանը։
Առաջին դաշտանից 6 ամիս առաջ նկատվում է հեշտոցային արտադրության ծավալի
մեծացում, ինչը լիովին նորմալ է։ Սակայն, եթե առաջին դաշտանից առաջ առկա
է քոր կամ ուժեղ հոտ, պետք է դիմել բժիշկ-գինեկոլոգին․ սա կարող է լինել
որևէ վարակի նշան։


Ո՞ր տարիքում է սկսվում դաշտանը (մենարխե)  և ինչպիսի՞ն պետք է լինի
դաշտանային ցիկլը

Տարիքը կարող է տարբերվել աղջիկների մոտ, սակայն միջինում 12-13 տարեկան
հասակում է սկսվում դաշտանը։ Սակայն, հարկ է հաշվի առնել, որ դաշտանը
կարող է սկսվել նաև ավելի վաղ տարիքում։ Որոշ աղջիկների մոտ դաշտանը
կարող է սկսվել 10 կամ 11 տարեկան հասակում, մինչդեռ մեկ ուրիշի  մոտ՝
15։ Դաշտանների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է դաշտանային ցիկլ։
Այն հաշվում են դաշտանի առաջին օրվանից սկսած մինչև հաջորդի սկիզբը։
Ոմանց մոտ դա 28 օր է, բայց կարող է ավելի կարճ կամ երկար լինել ՝ 21-ից
35 օր: Սովորաբար, առաջին դաշտանից հետո մի որոշ ժամանակ կարող է
կարգավորման փուլ անցնել, որի ժամանակ ցիկլը կարող է ավելի երկար լինել։
Մի քանի տարի անց այն կրճատվում է ՝ դառնալով 21-35 օր։ Շատ աղջիկներ
բախվում են այն խնդրին, որ առաջին դաշտանից (մենարխե) հետո սկզբնական
շրջանում դաշտանը կարող է անկանոն լինել.սա նորմալ է՝ մարմնին կարող է
անհրաժեշտ լինել մի որոշ ժամանակ՝ կանոնավոր ցիկլ հաստատելու համար։
Օրինակ ՝ այս ժամանակահատվածում  աղջիկը կարող է ունենալ 28 օրանոց երկու
ցիկլ, դրանից հետո հաջորդ դաշտանը կարող է ժամանակին չսկսվել։ Չնայած այն
հանգամանքին, որ սովորաբար մի քանի տարվա ընթացքում ցիկլը դառնում է
կանոնավոր, այն կանանց մեկ երրորդի մոտ այդպես էլ անկայուն է մնում։
Դաշտանի վերաբերյալ պետք է նշումներ կատարել օրացույցի վրա կամ հեռախոսի՝
հատուկ նախատեսված ծրագրի մեջ։ Պետք է նշել դաշտանի սկսվելու առաջին
օրվանից մինչև վերջին օրը և այդպես շարունակ։ Ցիկլի երկարությունը
հաշվում են դաշտանի սկսման օրից մինչև մյուսի սկիզբը։ Օրինակ, եթե սկսվել
է հունվարի 1-ից, տևել է 4 օր և հետո սկսվել է հունվարի 30-ից, ուրեմն
պետք է նշել հուվարի 1- 4-ն ընկած ժամանակահատվածի օրերը և 30-ը՝ որպես
մյուս դաշտանի սկիզբ ու հաշվել  հունվարի 1-30-ն ընկած ժամանակահատվածի
օրերը։ Ստացվում է 29՝ ահա և տվյալ դաշտանային ցիկլի երկարությունը։

Որքա՞ն է դաշտանի տևողությունը և արյան արտադրությունը

Շատ աղջիկներ հետաքրքրվում են, թե արդյո՞ք նորմալ են իրենց ցիկլերը.
միանգամայն նորմալ է, երբ չգիտես ինչ սպասել: Դաշտանի տևողությունը կարող
է տարբեր լինել՝ մեկի մոտ 2-3 օր, մյուսի մոտ նույիսկ 6, իսկ միջինում
դաշտանը տևում է 3-5 օր։ Արտազատված արյան ծավալը նույնպես տարբերվում է
աղջիկների մոտ։ Առաջին դաշտանի և առհասարակ դաշտանի ընթացում ՝ արյունը
կարող է տարբերվել գույնով տարբեր օրերի ընթացում։ Առաջին օրվա ընթացքում
արյունը հաճախ ունի ավելի մուգ երանգ (կարմրա-շագանակագույն), քան
հաջորդող օրերին։ Երբեմն այն օրերին, երբ դաշտանն ավելի ուժեղ է
ընթանում, արտազատվում են արյան կտորներ․ մի՛ անհանգստացեք, սա
պայմանավորված է պարզապես նրանով, որ արյունը հավաքվել է։ Արյան
շագանակագույն երանգը կարող է պահպանվել նաև հաջորդ օրերի ընթացքում.սա
նշանակում է, որ արյունը երկար ժամանակ է մնացել արգանդում և հասցրել է
օքսիդանալ։ Շատ աղջիկներ վախենում են, որ  շատ արյուն են կորցնում։ Հաճախ
դա պարզապես անսովոր լինելուց է։ Իրականում սովորաբար ընդհանուր ծավալը
կազմում է 30-40 միլիլիտր, և սա մոտ երկու ճաշի գդալ է: Սովորաբար,
աղջիկները փոխում են միջադիրը օրական 3-6 անգամ, իսկ երբեմն էլ ավելի
հաճախ, մանավանդ, երբ դաշտանը  ուժեղ է ընթանում (սովորաբար դա տեղի է
ունենում դաշտանի առաջին երկու օրվա ընթացքում):

Աղբյուրը

 Կեգելի վարժություններ տղամարդկանց համար, որոնք կբարելավեն  պոտենցիան և  սեքսի որակը 

 Կեգելի վարժություններ տղամարդկանց համար, որոնք կբարելավեն  պոտենցիան և  սեքսի որակը 

Ինչու են տղամարդկանց անհրաժեշտ  Կեգելի վարժությունները 

Ինչպե՞ս առանց ցավի ազատվել կուսությունից  

Ինչպե՞ս առանց ցավի ազատվել կուսությունից  

Կուսության կորուստը ձեզ կարող է վախեցնել․ այս թեմայի վերաբերյալ կան շատ առասպելներ:

7 փաստ կուսաթաղանթի մասին

7 փաստ կուսաթաղանթի մասին

Ոմանք կուսաթաղանթը դիտում են որպես իրական պատնեշ՝ հեշտոց առնանդամով մուտք գործելու համար, որը պետք է անպայման պատռել առաջին հարաբերության ժամանակ։

Հեշտոցի ատրեզիա

Հեշտոցի ատրեզիա

Հեշտոցի ատրեզիան հեշտոցի պատերի բնածին կամ ձեռքբերովի սերտաճումն է։ Ատրեզիայի դեպքում արգանդը, արգանդի պարանոցը, արգանդափողերը, ձվարանները և արտաքին սեռական օրգանները ճիշտ են գործում....