Ազատ էստրիոլ

Ազատ էստրիոլ

Մոր արյան շիճուկում ազատ էստրիոլի առկայությունը պայմանավորված է ընկերքում և պտղի լյարդում էստրիոլի արտազատմամբ։ Էստրիոլի նախորդները խոլեստերոլն ու պրեգենենոլոնն են, որոնք արտադրվում են մոր օրգանիզմում և ընկերքում։

Պտղի մակերիկամներում պրեգենենոլոնը վերածվում է դեհիդրոէպիանդրոստերոնի, որը հետո պտղի լյարդում վերածվում է 16-ՕՆ-ԴԷԱ-սուլֆատի։ Այնուհետև սուլֆատացված արդյունքը հայտնվում է ընկերքում և դառնում էստրիոլ, որից հետո էլ հայտնվում է մոր պլազմայում։

Նորմալ հղիության դեպքում էստրոգենը կազմում է շրջանառվող էստրոգենների 90%-ը։ Շիճուկում ազատ էստրիոլի որոշումը պտղի վիճակի և ընկերքի ֆունկցիայի զգայուն ցուցիչ է։

Հետազոտության կատարման ցուցումները

  • Պտղի վիճակի գնահատում
  • Ընկերքի ֆունկցիայի գնահատում
  • Երկրորդ եռամսյակի պրենատալ սկրինինգ

Նախապատրաստումը հետազոտությանը

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում։

Արդյունքների վրա ազդող գործոնները

  • Հեմոլիզ
  • Խիլյոզ

Ինչի մասին են վկայում արդյունքները

Բարձր ցուցանիշներ

  • Հղիություն

Ցածր ցուցանիշներ

  • Պտղի անէնցեֆալիա
  • Պտղի սուլֆատազային անբավարարություն
  • Պտղի մահ
  • Պտղի քրոմոսոմային անոմալիաներ այլն։

Աղբյուրը

views 3615
Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բժշկի աշխատանքները

Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Բժշկի աշխատանքները

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Բժշկի աշխատանքները

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բժշկի աշխատանքները

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում