Նախադաշտանային համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշի նշաններն սկսվում են դաշտանից 2-14 օր առաջ, ընդ որում` դաշտանն սկսվելուն պես դրանց մեծ մասը կամ բոլորովին անցնում է կամ զգալիորեն պակասում: Նախադաշտանային համախտանիշի դրսևորումները ծայրաստիճան բազմազան են. հայտնի են բազմաթիվ ախտանիշներ, որոնք ի հայտ են գալիս նախադաշտանային շրջանում:

Նախադաշտանային համախտանիշի կլինիկական 6 ձև կա՝ բնորոշ նշաններով։

Այտուցային ձև։ Հիմնական ախտանիշը սրունքների, ձեռքերի մատների, դեմքի այտուցն է, կորյականման ցանը, մաշկի քորը, կաթնագեղձերի կոշտացումն ու ցավը, մարմնի զանգվածի փոքր-ինչ ավելացումը, քրտնարտադրությունը, մկանացավերը, որովայնի վքնածությունն ու ցավը, տկարությունը:

Նյարդահոգեբանական ձև։ Հիմնական ախտանիշներն են՝ կռվարարությունը, խոցելիությունը, դյուրագրգռությունը, լացկանությունը, անքնությունը կամ քնկոտությունը, թուլությունը, մոռացկոտությունը, դյուրհոգնելիությունը, ձեռքերի թմրածությունը, ընկճախտը (դեպրեսիա) կամ զայրույթի անսպասելի պոռթկումները, սեռական ցանկության (լիբիդո) անկումը, հոտերի ու ձայնի հանդեպ զգայունության սրվելը, փորկապությունը, վքնածությունը:Հարկ է նշել, որ վերարտադրողական տարիքի երիտասարդ աղջիկների շրջանում նախադաշտանային համախտանիշը հաճախ արտահայտվում է ընկճախտի փուլերով, իսկ դեռահասների վարքը հաճախ ագրեսիվ է դառնում:

Ճգնաժամային ձև։ Ճնշման զգացում հետկրծոսկրային շրջանում, հաճախասրտության նոպաներ, զարկերակային ճնշման բարձրացում, մահվան հանդեպ վախ: Նախադաշտանային համախտանիշի այս ձևն հատուկ է նախքան դաշտանադադարի սկսվելը: Ճգնաժամայինձևով տառապող շատ անձինք ունենում են նաև ուղեկցող հիվանդություններ ստամոքսաղիքային, սրտանոթային համակարգերում կամ երիկամներում:

Ուղեղային ձև։ Բնորոշ է գլխացավերի գերակայությունը մյուս ախտանիշների (դյուրագրգռություն, գլխապտույտ, ուշագնացություն, սրտխառնոց, փսխում) նկատմամբ: Գլխացավը կարող է լինել նոպայաձև՝ ուղեկցվելով դեմքի այտուցով կամ կարմրությամբ:

Ոչ տիպիկ (ատիպիկ) ձև։ Նախադաշտանային համախտանիշի այս ձևին են վերագրվում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 38˚С, քիմքի և բերանի լորձաթաղանթի խոցային բորբոքումը, դաշտանի կամ նախադաշտանի ընթացքում պարբերաբար ի հայտ եկող բրոնխային (ասթմատիկ) հեղձուկի նոպաները, «դաշտանային միգրենը դաշտանի օրերին միգրենի նշանների զարգացումը ):

Խառը ձև։ Այս ձևին են վերագրվում նախադաշտանային համախտանիշի մի քանի տարբեր ձևերի նշանների զուգակցման դեպքերը: Հարկ է նշել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն ընթանում է հենց խառը ձևի նշաններով: Ըստ որում՝ ամենից հաճախ դիտվում է նախադաշտանային համախտանիշի այտուցային և նյարդահոգեբանական խառը ձևը: Մեծամասամբ գանգատների տեղիք են տալիս օրգան-հյուսվածքների տարածված այտուցների հետևանքները:

Բուժումը

Նախադաշտանային համախտանիշի բուժման գլխավոր նպատակը հիպոթալամուսի գործառույթի կանոնավորումն է, ջրազրկման կանխումը, ինչպես նաև կանանց սեռական օրգանների ուղեկցող հիվանդություններից ձերբազատումը: Նախադաշտանային համախտանիշը կախված է համախտանիշի ընթացքի ծանրությունից:Բուժման հիմնական եղանակներն են՝ դեղորայքայինը, հորմոնայինը և ոչ դեղորայքայինը (ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա և այլն):

Կարդացեք՝ Ասեղնաբուժություն

Անցկացրած բուժման դրական ազդեցության դեպքում խորհուրդ է տրվում երկարատև պահպանողական բուժում՝ ներառելով վիտամիններ և հանգստացնող պատրաստուկներ:

Կարդացեք՝ Ֆիզիոթերապիան գինեկոլոգիայում

Ցավոք, նախադաշտանային համախտանիշի կապակցությամբ կանայք հազվադեպ են բժշկի դիմում: Դա մասնավորապես բացատրվում է այն տարածված կարծիքով, որ նախադաշտանային համախտանիշը բնականոն երևույթ է, մինչդեռ իրականում այդպես չէ: Նախադաշտանային համախտանիշն անուշադրության մատնելու դեպքում ախտանիշների տևողությունն ու ծանրությունը կավելանա՝ հետագայում խնդիրներ հարուցելով և իջեցնելով կնոջ կյանքի որակը:

Արգանդի պարանոցի էրոզիայի ռադիոալիքային բուժումը

Արգանդի պարանոցի էրոզիայի ռադիոալիքային բուժումը

Արգանդի պարանոցի էկտոպիայի (էրոզիայի) ռադիոալիքային դեստրուկցիան համարվում է ամենարդի, անվտանգ, էֆեկտիվ և քիչ ինվազիվ մեթոդ...

Ձվարանի դերմոիդ կիստա

Ձվարանի դերմոիդ կիստա

Ձվարանի դերմոիդ կիստան բարորակ նորգոյացություն է: Այն կազմված է հաստ պատիճից և ունի ձվարանին ոչ հատուկ հյուսվածք: Պատիճը կարող է լցված լինել...

Ցավ ամոթույքի հատվածում

Ցավ ամոթույքի հատվածում

Էպիդերմիսը, որը ծածկում է մեծ սեռաշուրթերը, բազմաթիվ քրտնագեղձեր և ճարպագեղձեր, ինչպես նաև նյարդային վերջավորություններ է պարունակում։ Սեռական գրգռման բացակայության դեպքում...

Լորձային արտադրություն հեշտոցից

Լորձային արտադրություն հեշտոցից

Հեշտոցից արտահոսող լորձային արտադրությունը, եթե նորմալ բնույթի է, բնական երևույթ է։ Վերարտադրողական տարիքի բոլոր կանայք էլ ունենում են...