Աղբյուրը՝ babyplan.ru

Ասեղնաբուժությունը հիմնական բուժմանը զուգահեռ

01.06.20154607

Ասեղնաբուժությունը (ակուպունկտուրա) ոչ ավանդական բժշության տեսակ է, որն իր հազարամյա պատմության ընթացքում տարբեր անվանումներ է ստացել, բայց իմաստը նույնն է: Համարվում է, որ այն ծագել է Չինաստանում, չնայած որ որոշ հետազոտողներ ամենևին էլ համաձայն չեն այս ենթադրության հետ: Այնուամենայնիվ չինական ասեղնաբուժությունն ակտիվորեն կիրառվում է տարատեսակ պաթոլոգիական հիվանդությունների, այդ թվում և անպտղության բուժման մեջ:

Պետք է նշել, որ ասեղնաբուժության լայն տարածմանը զուգահեռ գոյություն չունեն պաշտոնական գիտական հետազոտություններ, որոնք ապացուցում են դրա արդյունավետությունը տարատեսակ հիվանդությունների բուժման հարցում: Բացի այդ, կան տվյալներ, որ ասեղնաբուժության բուժիչ հատկությունը նման է պլացեբոյի ազդեցությանը, այսինքն գործում է ներշնչանքի ուժը: Այնուամենայնիվ, ասեղնաբուժությունը չի հնանում, ընդհակառակը, մեծ պահանջարկ է վայելում: Այն նույնիսկ պաշտոնապես ուսուցանվում է բուհերում որպես օժանդակ թերապիայի տարատեսակ:

Ասեղնաբուժությունը հիմնված է արևելյան ուսմունքների վրա, որոնց համաձայն մարդու մարմինը կենսաբանական օբյեկտ է՝ ամբողջովին գոտևորված հատուկ միջորեականներով, ինչպես գլոբուսը: Այդ միջորեականներով մշտապես անցնում է տիեզերական էներգիա, որի շարժը առողջական որոշակի խնդիրների դեպքում խախտվում է, կամ կարող է նույնիսկ դադարել իր ուղու որոշակի հատվածներում: Հենց այդ խնդիրն են վերացնում ասեղնառեֆլեքսաթերապիայի միջոցով, երբ ասեղը տեղադրում են կոնկրետ կետերում, որպեսզի խթանվի էներգիայի հոսքը և ամբողջ օրգանիզմում վերականգնվի ին-յան հավասարակշռությունը: Ասեղնաբուժության մասնագետներն այսպիսի խախտումները սովորաբար որոշում են զարկերակի ռիթմի միջոցով, որը փոփոխվելու հատկություն ունի այն հատվածում, որտեղ կա էներգիայի շրջանառության խնդիր, այն կոչվում է Ցի: Մարդու օրգանիզմում այս էներգիայի առկայության փաստը գիտությունը չի խոստովանում այնպես, ինչպես միջորեականների և ասեղնաբուժության կետերի գոյությունը:

Ասեղնաբուժությունն անպտղության դեմ

Անպտղության դեպքում ասեղնաբուժությունը ուժեղանում է փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը և ապահովվում է հորմոնային բնականոն հավասարակշռություն: Դա իր հերթին խթանում է ձվարանների աշխատանքը, տղամարդու օրգանիզմում՝ սերմնարանների աշխատանքը, ինչը շատ կարևոր գործոն է անպտղության տարատեսակ պատճառների վերացման համար: Ասեղնաբուժությունը լավ արդյունքներ է ապահովում, սակայն ավելի արդյունավետ է լինում, եթե անցկացվում է հիմնական բուժմանը զուգահեռ:

Ասեղնաբուժությունը հաճախ կիրառվում է դաշտանային ցիկլի տարատեսակ խանգարումների (ամենորեա, օլիգոմենորեա, դիսմենորեա) և վերարտադրողական համակարգի օրգանների քրոնիկական բորբոքային պրոցեսների դեպքում: Այն բավականին բարենպաստ է որպես սթրեսի դեմ պայքարի միջոց, ինչը պակաս կարևոր չէ անպտղության բուժման գործընթացում: Ասեղնաբուժության օգնությանը դիմելուց առաջ պետք է նախատրամադրվեք այն նվազագույնը 2-3 ամիս անցկացնելուն, քանի որ այն րոպեական արդյունք չի կարող ապահովել:

Ինչպե՞ս է կատարվում ասեղնաբուժությունը

Ասեղնաբուժությունը բավականին անհատական բուժական գործընթաց է՝ սկսած հիվանդի դիրքից մինչև ասեղների երկարության ընտրությունը: Բացի այդ, կարող են տարբերվել նաև ասեղի խրման խորությունը, անկյունը և արագությունը: Բուժման մեխանիզմների ընտրությունը կատարվում է այցելուի տարիքը, մարմնակազմությունը գնահատելուց և անհրաժեշտ կետերը որոշելուց հետո միայն: Անհրաժեշտ է հիշել, որ ռեֆլեքսաթերապևտին, ինչպես ցանկացած բժշկի, անհրաժեշտ է ընտրել՝ մանրամասնորեն հաշվի առնելով նրա բնութագիրը և մասնագիտական հմտությունները: Որքան շատ փորձ ունի մասնագետը, այնքան հմուտ է իր գործում, և հետևաբար այս հանգամանքը մեծացնում է բարենպաստ բուժման հավանականությունը:

Անպտղության ասեղային բուժումը հաճախ ընթանում է մի քանի փուլով, 10-ական օր տևողությամբ և որոշակի ժամանակային դադարներով: Կախված վերարտադրողական համակարգում առկա խնդիրներից՝ սեանսները կարող են սկսվել կամ ցիկլի որոշակի փուլում, կամ դրա ցանկացած օր: Հաճախ կանայք չեն դիմում ասեղնաբուժության՝ վախենալով դրանից: Բայց իրականում այն վախենալու չէ, ինչպես թվում է: Ժամանակակից ասեղները գրեթե անցավ խրվում են մաշկի մեջ, քանի որ շատ բարակ են և ճկուն, հաստությունն ընդհամենը 0.2-0.3 մմ է, իսկ երկարությունը՝ 1.5-2.5 մմ-ից մինչև 12-16սմ, ասեղները պատրաստվում են ոսկու, արծաթի և մի քանի այլ բարձրորակ մետաղների ձուլվածքից:

Ասեղնաբուժության կետերի վրա փոխազդեցությունը բացի ասեղներից կարող է իրականացվել նաև այրման, էլեկտրախթանման միջոցով կամ նույնիսկ ձեռքով:

  • Այրումը կատարվում է հատուկ օշինդրի գլանակներով կամ օշինդրով լցված կոներով, ունի կետերի վրա ազդեցության տարբեր մեթոդներ՝ սկսած մաշկի սովորական տաքացումից՝ որոշակի հեռավորությամբ, մինչև անմիջապես մաշկի վրա այրվող կոնի հակառակ հատվածի տեղադրումից, որից հետո նույնիսկ կարող են առաջանալ թեթև այրվածքներ: 
  • Էլեկտրաակուպունկտուրան ենթադրում է ասեղի կամ հենց էլեկտրոդների միջոցով տարբեր հոսանքների ազդեցություն անհրաժեշտ կետերի վրա:
  • Կետերի խթանումը ձեռքի միջոցով կատարվում է մատներով՝ կտկտոցների, սեղմման և այլ մեթոդներով: