Արգանդի սուբինվոլյուցիա

Արգանդի սուբինվոլյուցիա

Արգանդի սուբինվոլյուցիան հետծննդյան շրջանում արգանդի կրճատման գործընթացի ուշացումն է՝ վարակների կամ մեխանիկական վնասվածքների պատճառով։ Այդ պաթոլոգիական վիճակում արգանդը չի կարողանում կրճատվել և վերադառնալ մինչծննդաբերական բնական չափսերին։ Այդ երևույթը դասվում է հետծննդյան բարդությունների շարքին։

Պատճառները

  • Արգանդում ընկերքի կամ պտղի թաղանթի մասերի պահպանում, 
  • Շատ ծննդաբերություններ կամ մեծ պտուղ, 
  • Գերջրություն, 
  • Դժվար ծննդաբերություն, 
  • Կեսարյան հատում,
  • Արգանդի միոմա, 
  • Հղիության ընթացքում բորբոքային երևույթներ և այլն։ 

Ախտանշաններ

Ախտանշաններից ամենացայտունը անդադար, մուգ արյունահոսությունն է։ Արգանդը մեծացած է լինում, առաձգականությունը կորցրած և դանդաղ է կրճատվում։ Երբեմն նկատվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 37-37,5 աստիճան, ինչը խոսում է օրգանիզմում բորբոքային երևույթի առկայության մասին։

Եվս մեկ ախտանշան է որովայնի ներքևի հատվածում հետծննդյան բնորոշ ցավի բացակայությունը։

Հիվանդության տեսակները

Կախված արգանդի սուբինվոլյուցիայի առաջացման պատճառից՝ տարանջատվում են հիվանդության ինֆեկցիոն բնույթի և իրական տեսակները։ Սուբինվոլյուցիայի ինֆեկցիոն տեսակը առաջանում է հետծննդյան շրջանում բորբոքային երևույթների հետևանքով, ըստ որում, կինը կարող է վարակված լինել ծննդաբերության ժամանակ։

Իրական սուբինվոլյուցիան առաջանում է արգանդի մեխանիկական չափազանց ձգման կամ ադենոմինոզի արդյունքում։

Բուժումը

Արգանդի սուբինվոլյուցիայի բուժումը կախված է դրա տեսակից և տևականությունից։ Եթե այն ուղեկցվում է բորբոքային երևույթներով, ապա հանդիսանում է ինքնուրույն հիվանդություն, որի բուժման համար օգտագործվում են անտիբիոտիկներ, եթե ընկերքի մնացորդային կտոր՝ ապա մաքրում են արգանդի խոռոչը։ Բուժումը սովորաբար տևում է 7-10 օր։

Բարդությունները

Արգանդի սուբինվոլյուցիայի արդյունքում կարող են առաջանալ հետվիրահատական էնդոմետիտ, վարակի զարգացում և այլն:

views 9073
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում