Անկանոն դաշտանային ցիկլի բուժումը

Անկանոն դաշտանային ցիկլի բուժումը

Յուրաքանչյուր 3-րդ կին բախվում է մենստրուալ ցիկլի խանգարումների․ շատ ուժեղ կամ երկարատև արյունահոսություն, կամ անժամանակ սկսվող արյունահոսություն, երբեմն նաև մի քանի երևույթների զուգակցում։

Դաշտանային ցիկլի անկանոնությունը կարող է ուղեկցվել փորի հատվածում ցավերով կամ միայն սովորականից շատ արյունահոսությամբ։ Այս երևույթը կարող է հանդիպել կնոջ մոտ տարբեր տարիքային շրջաններում ամենատարբեր պատճառներով․ նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի։

Ինչ բուժում է նշանակվում

Բուժման առաջին փուլում մասնագետը փորձում է պարզել որտեղ է արյունահոսության պատճառը՝ արգանդում, հեշտոցում, արգանդի պարանոցին, միզապարկում կամ մարսողական համակարգում։ Հենց սա էլ որոշում է բուժման ընթացքը։

Դեռահաս աղջիկների մոտ դեռ նոր սկսվող դաշտանային ցիկլը կարող է լինել անկանոն, ուղեկցվել խիստ արյունահոսությամբ և ցավերով։ Որպես կանոն դա կապված է լինում հորմոնալ ոչ հասուն վիճակի հետ՝ բնորոշ մենստրուացիայի առաջին տարվան։ Վերարտադրողության շրջանում կանանց մոտ մենստրուացիան կարող է լինել երկու շաբաթը մեկ անգամ, չափազանց տևական արյունահոսությամբ։

Կանանց մոտ առատ արյունահոսության տարածված պատճառները

  • Միոմա՝ գոյացություն, առավել հաճախ բարորակ, տեղակայված արգանդի պատին։
  • Պոլիպ՝ գոյացություն արգանդի խոռոչում։
  • Որպես հակաբեղմնավորիչ՝ ներարգանդային պարույրների կիրառում կամ ոչ ճիշտ օրալ հակաբեղմնավորիչներ։
  • Էնդոմետրիոզ՝ էնդոմետրիոդ օջախների աճ մկանային պատի ադենոմիոզ կամ կիստաների ձևով, ինչն առաջացնում է ցավ և արյունահոսություն։
  • Մենոպաուզայի շրջանում պատճառ կարող են հանդիսանալ արգանդի և հեշտոցի ատրոֆիան (այսինքն, էստրոգենների պակասի պատճառով լորձաթաղանթի վնասում) կամ պարանոցի, էնդոմետրիումի, ձվարանների քաղցկեղը։ 

Այլ ախտանշաններ

Չափազանց մեծ քանակությամբ արյունահոսությանը զուգահեռ առկա են լինում այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, հոգնածությունն ու շնչահեղձությունը (սուր անեմիայի նմանվող)։

Շատ կանայք գանգատվում են, որ դժվարությամբ են բարձրանում աստիճաններով, ունեն դեպրեսիվ տրամադրություն և անաշխատունակ են։ Կարող է նկատվել նաև ջերմության տատանումներ, քրտնարտադրության ավելացում, ակնե, մազակալում կամ կարող են մազերը թափվել, երբեմն էլ անգամ կաթնարտադրություն է նկատվում։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …