Կնոջ օրգազմի չորս բանալի

Կնոջ օրգազմի չորս բանալի

Կնոջ հաճույքը՝ անկանխատեսելի ու քմահաճ, ավելի շատ գաղտնիքներ է թաքցնում, քան տղամարդունը։ Լավ ինքնագնահատականի, ուրիշին վստահելու կարողության և այլ բանալիների մասին կխոսենք հոդվածում։

1. Լավ ինքնագնահատական

Սեռական ոլորտում լավ ինքնագնահատականի հիմքում սեփական մարնին վստահելն է։ Այդ խորքային ինքնավստահությունն ունենալը նշանակում է արդեն չձգտել օրգազմին՝ որպես ինքնին նպատակի, նշանակում է հաճույք ստանալ սեփական ռիթմով, չկենտրոնանալ զուգընկերոջ հաճույքի վրա և սեփական հաճույքը կախման մեջ չդնել նրա զգացողություններից։

2. Հանգիստ թողնել ինքներդ ձեզ

Բազմաթիվ կանանց համար հաճույքն անգիտակցորեն կապված է տագնապի հետ, քանի որ հոգեբանական պլանում պենտրացիան՝ ներհրումը, ապահով չէ։ Դրան գումարվում է նաև օրգազմի ալիքներում ինքդ քեզ կորցնելու վախը։

Կանայք վախենում են հայտնաբերել, որ հաճույքը, որն զգում են, չի համապատասխանում իրենց ուզածին, իրենց կատարյալ կերպարին։ Այդ անգիտակցական վախերից ազատվելու համար պետք է մի պահ մտքից հանել դրանք, մոռանալ, որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալ մարմնի զգացողությունների վրա։

3. Վստահություն զուգընկերոջ հանդեպ

Վստահել զուգընկերոջը կամ ամուսնուն նշանակում է դուրս գալ բոլոր տեսակի նորմերի և կլիշեների սահմաններից։ Ի՞նչն է ի՛նձ դուր գալիս, ի՞նչ եմ ե՛ս ուզում։ Հենց այդ հարցերին է հարկավոր պատասխանել և ցանկությունների մասին ասել զուգընկերոջը։

4. Երևակայություն

Հաճույքի գագաթնակետին հասնելու համար հնարավոր չէ շրջանցել մեր ներքին էրոտիկ կինոն, որին կյանք են տալիս մեր իսկ ցանկությունները։ Այստեղ և հիմա լինելը, ներկա պահի իրականությունն զգալն օգտակար է կյանքի բազմաթիվ իրավիճակներում, բայց օրգազմի տանող ուղին անցնում է երևակայության առեղծվածային իրականության միջով։

 

Աղբյուրը՝ psychologies.ru

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղը հայտնի է արդեն շատ տասնամյակներ և բացի հեղուկ ձևից թողարկվում է նաև հարմար պարկուճներով։

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Եթե ունես խնդիրներ արյան հետ կապված՝ ուրեմն առողջ չես։ Մի խոսքով՝ արյունը չափազանց կարևոր է։

Մեր կաբինետը համալրվել է 3D/4D վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումով

Մեր կաբինետը համալրվել է 3D/4D վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումով

Շտապումենք տեղեկացնել մեր կաբինետը համալրվել է General Electric VOLUSON E10 3D/4D վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումով:

Համբուրիր նրա ականջը. տղամարդկանց  7 էրոգեն զոնաներ

Համբուրիր նրա ականջը. տղամարդկանց  7 էրոգեն զոնաներ

Էրոգեն գոտիների գաղափարն այսօր մի փոքր հնացած է, քանի որ բառացիորեն մարմնի ցանկացած քառակուսի սանտիմետր կարող է լինել այդպիսի գոտի: