Հարաբերությունների պահպանման և ամրապնդման 5 միջոց
Հարաբերությունների նախնական ժամանակահատվածը ռոմանտիկայի և հաճելի անգիտության շրջան է ու չի կարող հավերժ տևել: Ինչպե՞ս պահպանել հարաբերությունները հաջորդ փուլում, երբ այսպես ասած՝ կրքի տոնը ավարտվում է և սկսվում է համատեղ առօրյան:
1. Ընդունե՛ք զուգընկեոջ ոչ կատարյալ լինելը
Զուգընկերոջը փոխելու փորձերը շատ հարաբերություններ են փչացրել: Ավելի լավ է փոխեք ձեր վերաբերմունքը նրա թերությունների կամ տարօրինակ հատկանիշների նկատմամբ: Եթե դրանք չեն վախեցրել ձեզ հարաբերությունների սկզբնական շրջանում, ապա դրանց հետ հնարավոր է հաշտվել: Թույլ մի տվեք, որ փոքր բաները ոչնչացնեն ձեր միության կախարդանքը:
2. Թույլ մի տվեք կողմնակի ազդակները ազդեն ձեզ վրա
Զգացմունքները պարզապես պիտակներ են, որոնց հետևում թաքցնում ենք օրգանիզմում քիմիական գործընթացները և ռեակցիաները: Նրանք կախված են հորմոններից, բիոռիթմերից, եղանակից, արյան կենսաքիմիական կազմից և այլնից:
Ենթադրենք դուք լավ չեք քնել կամ հոգնել եք աշխատանքի վայրում, որի հետևանքով կոպտում եք ձեր զուգընկերոջը։ Այդ դեպքում ինչպե՞ս սովորել կառավարել զգացմունքները։ Շատերին օգնում է յոգան կամ էլ շնչառական վարժությունները, բայց դուք կարող եք գտնել ձեր սեփական մեթոդը`վազք, կամավորություն, արտ-թերապիա կամ այլ բան:
3. Հպվեք միմյանց
Հպումը էներգիայի փոխանակում է, հետևաբար ներդրեք ձեր ամբողջ սերը և խնամքը: Պարտադիր չէ, որ հպումները կրեն սեռական բնույթ, նրանք կարող են պարզապես ասել ձեզ, թե որքան լավ և հանգիստ եք միասին: Ի վերջո զգացմունքային շփումը ինֆորմացիան փոխանցում է խոսքից ոչ պակաս, միևնույն ժամանակ խթանում է այսպես կոչված «կապվածության հորմոնը»՝ օքսիտոցինը:
4. Ուշադրության կենտրոնում պահեք
Միջնադարյան ասպետներն իրենց սերը չքնաղ կանանց նկատմամբ արտահայտում էին պահպանելով իրենց խաղաղությունը և պաշտպանելով նրանց վտանգներից: Ժամանակակից սիրահարները ավելի շատ հնարավորություններ ունեն: Պատրաստեք ռոմանտիկ նախաճաշ կամ ընթրիք, վերանորոգեք պոկված ապարանջանը, օգնեք կախել վարագույրները, երեկոյան դիմավորեք աշխատավայրից դուրս գալուց, օգնեք տնային գործերում և այլն։
5. Մի՛ կարծեք, թե ամեն ինչ գիտեք
Շատերը սխալվում են, երբ համարում են, որ խորությամբ ուսումնասիրել և ճանաչում են իրենց զուգընկերոջը և կարող են կանխատեսել նրանց գործողությունները ցանկացած իրավիճակում, երբ կարծում են, որ նա չի փոխվի և չի կարող զարմացնել որևէ մեկին:
Այդ սկզբունքորեն սխալ է: Յուրաքանչյուր մարդ առեղծված է, և ամեն ոք ունի իր լավագույն տարբերակը դառնալու հնարավորություն: Գուցե փոփոխության կամ վճռական քայլի համար անհրաժե՞շտ է ձեր աջակցությունը: