Ուրետրիտ. ախտանշաններն ու բուժումը

Ուրետրիտ. ախտանշաններն ու բուժումը

Ուրետրիտը՝ միզուղիների բորբոքումը, հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում։ Կախված առաջացման պատճառից՝ տարբերում են ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն ուրետրիտ։

Որո՞նք են առաջացման պատճառները

Ինֆեկցիոն ուրետրիտն առաջանում է սեռավարակների պատճառով և իր հերթին լինում է երկու տեսակի՝

  • սպեցիֆիկ ինֆեկցիոն ուրետրիտ,
  • ոչ սպեցիֆիկ ուրետրիտ։

Ոչ ինֆեկցիոն ուրետրիտն առաջանում է ալերգիկ ռեակցիաների, միզուղիների վնասվածքների (օրինակ միզային կաթետրի պատճառով առաջացած) և այլ պատճառներով։ Հաճախ ոչ ինֆեկցիոն ուրետրիտը վերածվում է ինֆեկցիոնի, երբ վարակ է գումարվում։

Ինչպե՞ս է դրսևորվում հիվանդությունը

Ուրետրիտի հիմնական դրսևորումներն են՝ այրոց, ցավ կամ կտրող զգացում միզելիս, հատկապես՝ սկզբում, ցավ շեքի հատվածում և արտադրություն միզուկից։ Արտադրությունը սովորաբար առավոտյան է դիտվում։

Ոչ սպեցիֆիկ բակտերիալ ինֆեկցիայի դեպքում այն առատ է, լորձաթարախային բնույթի, կապտականաչ, տհաճ հոտով։

Գոնորեային ուրետրիտի դեպքում արտադրությունն առավոտյան է նկատվում՝ միզուղիներից եկող սպիտակ թարախի կաթիլի տեսքով։ Կանանց դեպքում ուրետրիտի բարդություններից են՝ հեշտոցի միկրոֆլորայի խախտումը, միզապարկի բորբոքումը (ցիստիտ) և միզուղիների բորբոքային այլ հիվանդությունները։

Ախտորոշումը և բուժումը

Վերոնշյալ ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է դիմել ուրոլոգի որը համապատասխան հետազոտություններ կնշանակի՝ մանրէաբանական ցանքս և ՊՇՌ, որպեսզի պարզի հիվանդության հարուցչի տեսակը։

Հաճախ կանանց դեպքում ախտանշաններն արտահայտված չեն լինում։ Այդ պարագայում վարակը հայտնաբերվում է միայն լաբորատոր հետազոտություն կատարելուց հետո, ընդ որում՝ հնարավոր է, որ վարակն անցնի զուգընկերոջը, որի դեպքում ախտանշաններն ավելի սուր ու արագ կարտահայտվեն։

views 10359
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել