Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինյան գեղձերը գտնվում են մեծ սեռական շրթների ենթամաշկային-ճարպային շերտում։ Դրանց ֆունկցիան արտաքին սեռական օրգանները խոնավացնող հատուկ հեղուկի արտադրությունն է։

Երբ գեղձի ծորանները խցանվում են, հեղուկն սկսում է կուտակվել գեղձերում, ինչը հանգեցնում է կիստայի առաջացման։ Կիստան փոքր ու անցավ է լինում, անվտանգ կնոջ կյանքի համար։ Երբեմն սակայն վարակ է ներթափանցում կիստայի մեջ՝ առաջացնելով աբսցես կամ բարտոլինիտ՝ բարտոլինյան գեղձի բորբոքում։

Առաջացման պատճառները

Կիստայի առաջացման պատճառները շատ են՝ սեռվարակներ, հիգիենայի խախտում, նեղ ներքնաշորի կրում, բիկինիի խորն էպիլյացիայից առաջացած վնասվածքներ, խոնավ լողազգեստ և այլն։

Ախտանշանները

Բարտոլինյան գեղձի կիստայի հիմնական ախտանշաններն են՝

  • հեշտոցի և արտաքին սեռական օրգանների այտուցվածություն, 
  • անհարմարություն քայլելիս, ֆիզիկական վարժություններ կատարելիս և սիրով զբաղվելիս։ 

Կիստայի ինֆեկցման դեպքում վերոնշյալ ախտանշաններին կարող են ավելանալ հետևյալները՝

  • ցավ, 
  • այտուցվածության շատացում, 
  • ջերմության տեղային բարձրացում, 
  • մարմնի ջերմաստիճանի ընդհանուր բարձրացում։ 

Ախտորոշումը

Սկզբում կատարվում է հիվանդության կլինիկական պատկերի վերլուծություն և գինեկոլոգիական զննում։

Գործիքային և լաբորատոր մեթոդներից կիրառվում են հետևյալները՝

  • հեշտոցային քսուքի հետազոտություն, 
  • հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում, 
  • կիստայի կամ աբսցեսի արտադրության միկրոսկոպիկ և մանրէաբանական հետազոտություն, 
  • այլ մեթոդներ՝ ըստ բժշկի ցուցման։ 

Բուժումը

Բուժումն էապես կախված է ախտանշանների արտահայտվածությունից և կիստայի մեծությունից։ Մի շարք դեպքերում բուժում չի պահանջվում, քանի որ կիստան ինքնուրույն ներծծվում է և անհետանում։ Բուժում չի պահանջվում նաև փոքր կիստաների դեպքում։ Մեծ կիստայի դեպքում ցուցված է վիրաբուժական միջամտություն և տեղային կամ ընդհանուր հակամանրէային թերապիա։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …