Ձվարանի ֆոլիկուլյար կիստա

Ձվարանի ֆոլիկուլյար կիստա

Ֆոլիկուլյար կիստան բարորակ գոյացություն է, որն առաջանում է դոմինանտ ֆոլիկուլից, երբ ձվազատում չի լինում։ Հիմնականում առաջանում է վերարտադրողական տարիքում, հազվադեպ է հանդիպում մենոպաուզայի ընթացքում կամ չարորակ լինում։

Ֆոլիկուլյար կիստան երբեք մալիգնիզացիայի՝ բարորակից չարորակի փոխակերպման չի ենթարկվում և հիմնականում ինքնուրույն է վերանում դաշտանից հետո կամ երկուսից երեք ցիկլի ընթացքում։

Առաջացման պատճառները

Ֆոլիկուլյար կիստայի առաջացման հիմքում էնդոկրին համակարգի խանգարումներն են, որոնք հանգեցնում են հիպերէստրոգենիայի և միափուլ, առանց ձվազատման դաշտանային ցիկլի։ Այդ խանգարումներին կարող են նպաստել ֆիզիկական և հոգեբանական գերծանրաբեռնվածությունը։

Հաճախ պատճառ է դառնում նաև ձվարանների դիսֆունկցիան՝ պայմանավորված աբորտներով, բորբոքումները՝ օոֆորիտ, ադնեքսիտ, սալպինգիտ և այլն, սուր վարակները, սեռավարակները, ձվազատման գերխթանումը անպտղության բուժման դեպքում և այլն։

Ախտանշանները

Փոքր (4-5սմ տրամագծով) կիստաները սովորաբար որևէ կերպ չեն արտահայտվում և պատահմամբ են հայտնաբերվում, մեծ կիստաները (մինչև 8սմ և ավել) կարող են ուղեկցվել որովայնի ստորին հատվածի ցավով, ծանրության զգացողությամբ, անհարմարավետությունն ու ցավն ի հայտ են գալիս դաշտանային ցիկլի երկրորդ կեսին, սեռական հարաբերության, կտրուկ շարժումների կամ ծանրություն բարձրացնելու ընթացքում, երբեմն դաշտանն առատ կամ երկարատև է լինում։

Հղիության ընթացքում հնարավոր է, որ ֆոլիկուլյար կիստան ինքնաբուխ նահանջի կամ էլ լուրջ բարդություններ առաջացնի։ Մեծ կիստայի, ինչպես նաև հղիության և ֆիզիկական ակտիվության դեպքում հնարավոր է կիստայի ոտիկի ոլորում, պարկուճի պատռում, ձվարանի հյուսվածքի նեկրոզ, ձվարանի ապոպլեքսիա առաջանա։ Այդ դեպքերում սուր ցավ, գլխապտույտ, սրտխառնոց և փսխում, թուլություն, հիպոտոնիա, տախիկարդիա, գունատություն է դիտվում և այլն։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է ՈՁՀ-ի և լրացուցիչ այլ հետազոտությունների հիման վրա:

Բուժումը

Փոքր (մինչև 6 սմ) կիստաներ սովորաբար ինքնուրույն են անհետանում հաջորդ դաշտանից հետո կամ էլ երկուսից երեք ցիկլի ընթացքում։ Այդ դեպքում շարունակական վերահսկում է սահմանվում կրկնվող ՈւՁՀ-ների միջոցով։

Կիստայի ռեգրեսն ապահովելու համար բուժական նպատակով կարող են նշանակվել կոմբինացված օրալ հակաբեղմնավորիչներ, պրոգոստերոնային պրեպարատներ, ըստ ցուցման` հակաբորբոքային թերապիա, վիտամիններ և այլն։

Կանխարգելումը

Ֆոլիկուլյար կիստայի առաջացումը կանխելու նպատակով հարկավոր է ժամանակին բուժել ձվարանի բորբոքային և դիսհորմոնային հիվանդությունները, ինչպես նաև տարին երկու անգամ դիմել գինեկոլոգիական խորհրդատվության։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …