Բանան. օգտակար հատկությունները

Բանանը շատերիս ամենասիրելի մրգերից մեկն է։ Համային հրաշալի որակներն ու բուժիչ հատկությունները մեծ օգուտ են տալիս օրգանիզմին և գաստրոնոմիական հաճույք պատճառում բոլորին։
Օգտակար հատկությունները
Բանանը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ամրացնում է սրտամկանը։
Օգտակար է սակավարյունության դեպքում։
Նպաստում է անոթային ճնշման նվազեցմանը։
Կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը։
Օգնում է գաստրիտի, խոցային հիվանդության, փորկապության և այլ հիվանդությունների դեպքում։
Կարգավորում է նյութափոխանակությունը։
Օգտակար է լյարդի, երիկամների, լեղուղիների հիվանդությունների դեպքում։
Բանանն ուժգնացնում է տղամարդկանց սեռական ֆունկցիան։
Օգտակար է նաև կանանց դեպքում, քանի որ նվազեցնում է նախադաշտանային ցավային համախտանիշը։
Հրաշալի միջոց է անքնության և սթրեսի դեմ։
Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։
Օգնում է մեղմել հոգնածությունը, բարձրացնում է աշխատունակությունը, ուշադրությունն ու ուղեղի ակտիվությունը։
Բանանը կարող է նպաստել ինչպես նիհարելուն, այնպես էլ գիրանալուն՝ կախված ուտելու քանակից և ուղեկցող մթերքներից։
Օրգանիզմին պաշտպանում է վաղաժամ ծերացումից։
Բանանում պարունակվող վիտամինները լավացնում են մազերի կառուցվածքը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա՝ օգնելով վերացնել կորյակներն ու պայքարել վաղ կնճիռների դեմ։
Մաշկը դարձնում է հարթ և առաձգական։
Հակացուցումները
Բանանը հազվադեպ կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Երակների վարիկոզ լայնացման, թրոմբոֆլեբիտի, շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաև ինֆարկտից և ինսուլտից հետո հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն բանան ուտել։